«ԱՐՄԵՆՏԵԼ». ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառման անցկացման մասին: Այսօր ժամը 17:00-ից մինչև 20:00-ը Հյուսիսային Պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման Beeline գրասենյակում երեխաներին և նրանց ծնողներին կդիմավորեն Beeline անիմատորները: Բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել հեքիաթի հերոսի հետ և հենց տեղում ստանալ իրենց լուսանկարները: Գրասենյակի մոտ աշխատելու են նաև նկարիչներ, ովքեր անվճար կնկարեն և կնիվերն դիմանկարը փոքրիկին:
««ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է հրավիրելու երեխաներին և նրանց ծնողներին մասնակցելու այս տոնական միջոցառմանը: Հուսանք, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկ հայրենակիցներին և նրանց ծնողներին դրական լիցքեր և տոնական տրամադրություն, իսկ նկարներն ու լուսանկարները կդառնան գեղեցիկ հուշ այս տոնական միջոցառումից» – նշել է«ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
2012 թ-ի հունիսի 4-ին «ԱրմենՏել»-ը կհայտարարի նաև նոր բարեգործական ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն ուղղված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցմանը: