Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԴԱՐՁԵԼ Է ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
04/06/2012 14:45
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԴԱՐՁԵԼ Է ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են սոցիալական ծրագրերի իրականացման ոլորտում համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Համագործակցության շրջանակներում ստեղծվելու է ներառական թատերական խումբ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները կներգրավվեն մանկական թատերական ներկայացումներում, որոնք բեմադրվելու են փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:

«ԱրմենՏել ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացնում է աճող սերնդի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Հանդիսանալով օպերատոր` ամբողջ ընտանիքի համար, ընկերությունը մեծ նշանակություն է տալիս ընտանիքում ստացած սիրուն ու ջերմությանը, այն գիտելիքներին, որոնք օգնում են ճանաչել աշխարհը, մարդկանց, նաև նպաստում հատուկ կարրքներով երեխաների ինտեգրմանը հասարակությանը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Այս նախաձեռնության շնորհիվ հատուկ կարիքով երեխաները հաղորդակից են դառնում թատերական արվեստին, ինչը լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի և հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաև հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», – ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Վորլդ Վիժնը հիմնել է Մանկական զարգացման հիմնադրամը և այս կերպով շարունակում է աջակցել հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրների վերհանմանն ու լուծմանը», – ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը:

Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երևանի, Վանաձորի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում: Առաջին ներկայացումը հասանելի կլինի հայ հանդիսատեսին սեպտեմբերի սկզբին:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6