Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Տարեցներին քաղաքում՝ անվճար»․ գյումրեցի վարորդը տատիկ-պապիկներից գումար չի վերցնում
07/08/2023 21:00
Կիսվել

«Տարեցներին քաղաքում՝ անվճար»․ գյումրեցի վարորդը տատիկ-պապիկներից գումար չի վերցնում

Գյումրիում կա մի վարորդ, որը բոլոր տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար է տուն հասցնում։

Բարեգործ վարորդն Արսեն Շահմուրադյանն է` Շիրակի մարզի Թավշուտ գյուղից: Այնտեղ է ծնվել, մեծացել, ընտանիք կազմել ու կյանք կառուցել։ Վարորդությամբ է տուն պահել։

«Ամեն տեսակի մեքենա վարել եմ՝ մարդատար էլ, բեռնատար էլ։ Բայց դժվար ժամանակներ սկսվեցին, ու ստիպված եղա մեկնել արտագնա աշխատանքի։ Իսկ երբ վերադարձա, որոշեցի տեղափոխվել Գյումրի ու միացա Յանդեքսին»,-պատմում է Արսենը։

50-ամյա վարորդը 4 ամսում մոտ 120 ուղևորի անվճար տեղ է հասցրել․ մեկին՝ տուն, մյուսին՝ դեղատուն, երրորդին՝ բարեկամին այցի։ Իսկ ինչպե՞ս սկսվեց պատմությունը։

«Մի օր կանգնած էի շուկայի դիմաց, մի տարեց կին տուն գնալու համար սակարկում էր վարորդի հետ, որ ավելի էժան ուղեվարձ տա։ Ի վերջո, համաձայնության չեկան, ու տատիկը ոտքով շարունակեց ճանապարհը։ Տաքսին հեռացավ, իսկ ես գնացի այդ կնոջ հետևից, համոզեցի՝ նստի մեքենան ու տուն տարա»,-պատմում է Արսենը։

Հիշում է՝ դեպք է եղել, որ տատիկին տարել է դեղատուն, սպասել, մինչև ճնշումն են չափել, հետ է տարել։

«Սկզբում որ իմանում են, անվճար պիտի տեղ հասցնեմ, զարմանում են, չեն հավատում։ Վերջում օրհնանքով իջնում են մեքենայից։ Դրանից ավելի մեծ վճար գոյություն չունի»,-ասում է Արսենը։

Արսեն Շահմուրադյանը քչախոս վարորդ է։ Ասում է՝ ամեն մեկն իր մտքերով է մեքենա նստում, իսկ ինքը չի ուզում խանգարել։ Խոսում է, երբ ուղևորն է հարց տալիս։

Մեզ հետ խոսել էլ դժվարությամբ համաձայնեց։ «Արածս ի՞նչ է, որ խոսեմ դրա մասին»՝ պնդում էր։ Համոզվեց շատ կարճ զրուցել, երբ հիմնավորեցինք, որ գուցե մեկ ուրիշ վարորդ էլ կարդա, ոգեշնչվի, մի լավ գործ էլ ինքն անի։

Արսենի մեքենայում ամենախոսունը հետնապակին է, որի վրա գրված է՝ «Տարեցներին քաղաքում՝ անվճար»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98