Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամին․ օգոստոսի շահառուն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն է
10/08/2023 17:21
Կիսվել

«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամին․ օգոստոսի շահառուն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն է

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Ընկերություններից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում իրենց հարթակներով կատարված վճարումների դիմաց 3․480․466 դրամ են նվիրաբերել Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին։

Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ ամսվա շահառուի անունը։ Օգոստոսի ընթացքում ընկերությունների հարթակներով՝ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով կատարված վճարումների դիմաց մեկական դրամ է կուտակվելու և ամսվա վերջում փոխանցվելու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։

Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշում է, որ Իդրամի և IDBank-ի հետ իրենց համագործակցությունն անչափ կարևոր է հիմնադրամի առաքելությունը կյանքի կոչելու համար։ «Միասին աջակցում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին` նպաստելով համայնքների զարգացմանը», – նշում է Սպարտակ Սարգսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բարեգործական հիմնադրամի կողքին կանգնելը մեծապես կարևորվում է ընկերությունների կողմից, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է համարվում երեխաների աջակցությունը։

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու։

Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98