Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ-Ն ԱՄՓՈՓԵՑ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
20/06/2012 16:13
Կիսվել

ՍԹԱՐ-Ն ԱՄՓՈՓԵՑ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

Այսօր` հունիսի 20-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցը Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ներկայացրեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիայի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաշվետվությունն ու հիմնադրամին փոխանցեց 3 752 156 դրամ:

Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը` ՍԹԱՐ առևտրային ցանցն այս տարի ևս իրականացրեց «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որը հանդիսանում է ՍԹԱՐ–ի ԿՍՊ հիմնական ուղղությունը: Ակցիայի միջոցով ՍԹԱՐ-ն իրականացրեց դրամահավաք` նպատակ ունենալով աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին:

«Պատահական չէ, որ այս ակցիան դարձել է մեր ԿՍՊ ծրագրի կարևոր մասը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել այս ակցիայի միջոցով ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունն ուղղել այս հարցին` միևնույն ժամանակ քարոզելով, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքր մասնակցությամբ փրկել բազմաթիվ կյանքեր: Չպետք է մոռանալ, որ այս փոքրիկները հանդիսանում են մեր հասարակության անդամ և մեր ազգի ապագան»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի անդմինիստրատիվ և զարգացման բաժնի տնօրեն Արմեն Պողոսյանը:

Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս նախագծին իրենց ներդրումն ունեցան ՍԹԱՐ առևտրային ցանցի գործընկերներն ու մատակարարները` մասնավորապես Էյ Ջի Պրինտ, Կոկա Կոլա, Աշտարակ Կաթ, Թամարա, Ավշարի Գինու Գործարան, Պիկանտ Համ, Ինվեստ -Ինտորգ, Բեկոն Պրոդուկտ, Աստի Թրեյդինգ, Կիլիկիա, Սելենա Սերվիս և մի շարք այլ ընկերություններ: Համատեղ ուժերով հիմնադրամի օգտին հավաքվեց 3 752 156 դրամ, որից 901 156 դրամը հավաքագրվել է խանութներում տեղադրված արկղերի միջոցով, 1 420 000 դրամը` մատակարարների և գործընկերների, 431 000 դրամը` ընկերության աշխատակիցների միջոցով, 1մլն դրամը փոխանցվել է ՍԹԱՐ ընկերության կողմից:   

«Մեր հավատարիմ բարեկամ ՍԹԱՐ–ի` արդեն ավանդույթ դարձած բարեգործական ակցիաների շնորհիվ դեղորայք և որոշակի բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել: Շնորհակալ ենք ՍԹԱՐ–ին և բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ուշադրության և հոգածության ներքո են պահում Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին: Նրանք իրենց մարդասիրական գործունեությամբ նպաստում են այս երեխաների բուժմանը»,- նշեց Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:

Այս տարի նախագիծն իրականացվել է ՍԹԱՐ առևտրային ցանցի 27 խանութներում հատուկ արկղերի տեղադրմամբ, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքի էջում: Ստեղծվեց հատուկ բաժին՝ «Ուզում եմ ապրել», որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը կարողացան աջակցել հիմնադրամին` պարզապես թողնելով քաջալերող հաղորդագրություն հիմնադրամի մանուկներին: Յուրաքանչյուր հաղորդագրության համար ՍԹԱՐ–ը պետք է հիմնադրամին փոխանցեր 50 դրամ: Նախագծի շրջանակում հաշվառվեց շուրջ 2000 հաղորդագրություն, ինչը կազմեց 100 000 դրամ: Այս ցուցանիշը ՍԹԱՐ–ը բազմապաատկեց 10 անգամ, և ստացվեց 1000 000 դրամ:

Բարերարների և նրանց արված նվիրատվության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ընկերության պաշտոնական կայքէջում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2