Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
100 տոննա հումանիտար օգնություն՝ արցախցի 5000 ընտանիքների. «Գալաքսի» ընկերությունների խումբ և Հայկական Կարմիր խաչ
12/10/2023 16:14
Կիսվել

100 տոննա հումանիտար օգնություն՝ արցախցի 5000 ընտանիքների. «Գալաքսի» ընկերությունների խումբ և Հայկական Կարմիր խաչ

Միասնական և հոգատար. Հայաստանի խոշոր ձեռնարկություններից «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ նախաձեռնում է կորպորատիվ ոլորտի համայնքային մարդասիրական նախաձեռնություն՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների   աջակցությանը: Այս մասով հոկտեմբերի 11-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր գրասենյակում Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Գալաքսի»  ընկերությունների խմբի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և  գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը` հավատով, որ հոգատարությունն ու պատասխանատվությունը կենսական են մեր հայրենակիցների համար:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները որոշակի չափով մեղմելու հարցում բոլորս միասնական ենք և պատրաստակամ: Այս իմաստով մեծապես կարևորում եմ մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի հետ, որն այս օրերին իրականացրել է տիտանական աշխատանք: «Գալաքսի» ընկերությունների խումբը` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների և նրանց աշխատակիցների հետ համատեղ ուժերով, նույնպես միանում է իրականացվող մարդասիրական աշխատանքին: Սա ոչ թե ընկերությունների, այլ իր ընկերություններով հանդերձ «Գալաքսի» համայնքի աջակցությունն է՝ գաղափարական, ապա նաև մարդասիրական»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 5,000 ընտանիքներ կստանան 100 տոննա պարենային ապրանքներ` պարենային փաթեթների տեսքով ամենօրյա կարիքների և ձմռանը դիմակայելու համար: Փաթեթները կկազմվեն լավագույն ապրանքների, արժանավայել փաթեթավորման և ներկայացման սկզբունքով, որի համար Հայկական Կարմիր խաչին կմիանա նաև խմբի անդամ ընկերություններից շուրջ 300 կամավոր աշխատակից:

Նախաձեռնությունն իրականացվում է  «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Այ Յու Նեթվորքս», «Խրոնոգրաֆ», «Գեյթ2», «Մեգաֆուդ»,  «Փոլ Հայաստան», «Սանտաֆե», «Տերյան5», «Թայմ», «Յուքոմ», «Երևան մոլ»  ընկերությունների հետ միասին՝ հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները իրականացվելու են խմբի «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության կողմից, իսկ շահառուների ընտրության և փաթեթների բաշխման ողջ ընթացակարգը կազմակերպվելու է Հայկական Կարմիր խաչի կողմից:

«Մենք ողջունում ենք և բարձր ենք գնահատում կորպորատիվ հատվածի կողմից սոցիալական պատասխանատվություն դրսևորելու քայլերը՝ ուղղված խոցելի խմբերի մարդասիրական հոգսերի հնարավորինս թեթևացմանը։ Վստահ եմ, որ նման օրինակելի՝ համապարփակ, բազմակողմանի և շարունակական համագործակցությունը մարդասիրական կազմակերպության և բիզնես ընկերությունների խմբի միջև, մարդասիրական աջակցության տրամադրման և համայնքների դիմակայունության բարձրացման արդյունավետ ձևաչափ է»,- նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:

Համագործակցության մեկնարկն ու ձմռան պատրաստությունները սկսել են արդեն, իսկ բաշխումն ըստ մարզերի կմեկնարկի հոկտեմբերի կեսերից: Կողմերը թափանցիկության և հաշվետվողականության պարբերական զեկույցներ կներկայացնեն հանրությանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է  64 խոշոր մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի ուղիղ շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48