Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն
11/12/2023 17:25
Կիսվել

Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն

Փայլում են երեխաների աչքերը. ուրախ է և Ucom-ի թիմը. այսօր նրանք գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելել էին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ-COAF) Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն և հանձնել երեխաների ցանկալի նվերը: ՔՈԱՖ-ի շահառու 55 երեխաներ այսօր ստացան uKid խելացի ժամացույցներ, որը նրանց համար պատրաստել էին Ucom-ի աշխատակազմն ու Smartcom ընկերությունը: Նպատակը՝ երեխաների ապահով ու անվտանգ տեխնոլոգիական ինտեգրումն էր:

«Մենք խրախուսում և օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլ նաև ապահովում են ծնողի ու երեխայի միջև կապը, որով լուծվում է նաև երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կապի ազգային օպերատորը տրամադրել է խելացի ժամացույց, որը  uKid հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս ծնողին սմարթֆոնով հետևել երեխայի տեղաշարժին: Ucom ընկերությունը տրամադրել է SIM քարտեր` uKid սակագնային պլանով, որից երեխաները կարողանալու են անվճար օգտվել մեկ տարի շարունակ:

«Այսօր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի փոքրիկ շրջանավարտները, որոնք 3-5 տարեկան հասակում օգտվել են մանկան զարգացման մեր ծառայություններից, Ucom և Smartcom ընկերությունների կողմից որպես նվեր ստացան խելացի ժամացույցներ։ Այս յուրահատուկ սարքերը երեխաներին հնարավորություն կտան մեկ քայլ ավելի մոտ լինել բարձր տեխնոլոգիաներին և միաժամանակ ապահովել ծնողների կողմից վերահսկման մեխանիզմը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

Նշենք, որ այցի շրջանակում Ռալֆ Յիրիկյանը շրջայց է կատարել ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել երեխաների հետ, զրուցել կենտրոնի հնավորությունների և մատուցվող ծառայությունների մասին:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացար  ձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69