Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Վիվա-ՄՏՍ. Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում
14/03/2024 18:43
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում

Ծախսարդյունավետ ենթակառուցվածքների առկայությունը կարևոր աջակցություն է համայնքների համար: Դա հասանելի դարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) երկար տարի հետևողական աշխատանք են ծավալում Հայաստանի տարբեր մարզերում: Վայոց ձորի մարզի Սալլի գյուղում փողոցների լուսադիոդային (LED) լուսարձակներով աշխատող համակարգի արդյունավետությունը հասցրել են զգալ 2019 թվականին, երբ այստեղ տեղադրվել է 40 լուսարձակ՝ լուսավորելով 1500մ ճանապարհ:

Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը: Տեղադրվել է ևս 24 լուսարձակ, լուսավորվել 800 մ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, երկու փուլի արդյունքում Սալլիում տեղադրվել է 64 LED-լուսարձակ, լուսավորվել 2300մ ճանապարհ: Արդիականացվել է նաև համակարգի կառավարման վահանակը: Բացի մութն ընկնելուն պես ավտոմատ կերպով միացվող համակարգից, նոր վահանակը հնարավորություն է տալիս լույսերը միացնելու նաև հեռահար՝ GSM կապով՝ բջջային հեռախոսի միջոցով:

Սալլին գրեթե ամբողջությամբ լուսավորելն անհրաժեշտություն է եղել: Վայոց ձորում արջերի այցն այնքան սովորական է դարձել, որ այն այլևս անակնկալի չի բերում բնակիչներին: Բնակիչները կատակում են՝ ծուռթաթին այսուհետ լուսավորված փողոցներում են հանդիպելու։ Այժմ բնակիչների երեկոյան շարժն ավելի ապահով է:

«Մի քանի տարի է՝ վայրի կենդանիները, հատկապես արջերը, մեծ վնաս են տալիս գյուղացիներին. ծառեր ու այգիներ են վնասում: Հիմա մարդիկ առանց վախի, ապահով են քայլում, տեսադաշտը երևում է: Համակարգը դրական այլ կողմեր էլ ունի: Խորհրդային տարիներին ունեինք լուսավորություն, բայց ամեն լուսարձակ, կարելի է ասել, չորս-հինգ տնտեսության սպառած էլեկտրաէներգիայի չափ հոսանք էր կլանում: Իսկ այս LED-լամպերը միասին, հավանաբար, դրանց մեկի չափ հոսանք չեն սպառի: Էլեկտրաէներգիայի պակաս սպառումից տնտեսված գումարներն օգտագործվում են գյուղի մյուս խնդիրները լուծելու համար»,- ասել է Սալլի բնակավայրի վարչական ղեկավար Մարտին Սարգսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքը երկարաժամկետ է և թիրախային: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող լուսադիոդային համակարգերը էներգախնայող են և բնապահպանական տեսանկյունից առավել ընդունելի: Դրանք թույլ են տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92