Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
14/06/2024 13:10
Կիսվել

Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց

44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից  վերադարձել էր Հայաստան …

Արենի երազանքը կյանքի կոչելու համար տղայի ծնողները որոշեցին իրականացնել կրթական ծրագիր՝ հնարավորություն տալով շատ երիտասարդների համապատասխան ոլորտներում ստանալ անվճար կրթություն։ Դասընթացները իրականացվում են հերոսի անունը կրող «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է. ձեռք են բերվել հատուկ տպիչներ՝ եռաչափ մոդելավորման դասընթացների կազմակերպման նպատակով։

««Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը բացի աերոինժեներությունից իրականացնում է նաև եռաչափ մոդելավորման դասընթաց և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները պրակտիկ օգտագործել հենց տեղում», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Հիմնադրամում կրթությունն անվճար է, մեր շահառուները բոլոր նրանք են, ովքեր երազում են մասնագիտանալ աերոտիեզերական մեքենաշինության ոլորտում: Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2021թ.-ի հոկտեմբերին. այդ ժամանակ դասընթացները պատերազմից վերադարձած երիտասարդների և պատերազմում զոհված մեր տղաների ընտանիքների անդամների համար էին։ Դիմեցինք «Ստեփան Գիշյան» հիմնադրամին և շահեցինք այս դրամաշնորհը, որի միջոցով գնել ենք չորս եռաչափ տպիչներ», – նշել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, փոխտնօրեն Սաթիկ Նայիրյանը։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը արագացված դասընթացների միջոցով պատրաստում է մասնագետներ, ովքեր կարող են լուծել աերոտիեզերական բնագավառի խնդիրները և Հայաստանը դարձնել տիեզերական արդյունաբերության առաջատար:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58