Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 82.91+0.34 WTI - 80.47+0.27
COMEX:  GOLD - 2402.60-0.01 SILVER - 29.17-0.82
COMEX:  PLATINUM - 970.40-0.56
LME:  ALUMINIUM - 2351.50-1.40 COPPER - 9310.00-0.81
LME:  NICKEL - 16256.00-1.02 TIN - 31050.00-1.75
LME:  LEAD - 2128.00-1.34 ZINC - 2776.50-1.16
FOREX:  USD/JPY - 156.54-0.60 EUR/GBP - 1.0882+0.05
FOREX:  EUR/USD - 1.0882+0.05 GBP/USD - 1.2923+0.03
STOCKS RUS:  RTSI - 1076.63+0.76
STOCKS US: DOW JONES - 40287.53-0.93 NASDAQ - 17726.94-0.81
STOCKS US: S&P 500 - 5505.00-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 39599.00-1.17 TOPIX - 2827.53-1.12
STOCKS CHINA:  HANG SENG - 17635.88+1.28 SSEC - 2964.22-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 8155.72-0.60 CAC40 - 7534.52-0.69
STOCKS EUR:  DAX - 18171.93-1.00
22/07/2024  CBA:  USD - 387.75-0.62 GBP - 501.79-0.02
22/07/2024  CBA:  EURO - 422.26-0.44
22/07/2024  CBA:  GOLD - 29963.11-800.84 SILVER - 362.84-17.62
Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
03/07/2024 16:55
Կիսվել

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։

Ծրագրի առաքելությունն է խթանել մեղվաբուծությունը Հայաստանի Լոռու մարզում, զարգացնել մեղվաբույծների գործնական հմտությունները և բարելավել մեղվաբուծության արժեշղթայի որակը։ Ներառելով կրթական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ՝ այն նախատեսված է 50 շահառուի համար։ Նորարարական դասընթացներին զուգահեռ շահառուներին կտրամադրվեն նաև մեղվափեթակներ և մեղվաընտանիքներ՝ հետագայում սեփական բիզնես նախաձեռնելու նպատակով։ Ծրագրի առանցքային նպատակներից է շահառուների շրջանակում ընդգրկել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ծրագրի ուսանողներին, որոնք նոր են սկսել բացահայտել ոլորտը։

«Ամերիաբանկը կարևորում է ձեռներեցության դերը մեր երկրի, հատկապես մարզերի տնտեսական հզորացման գործում և մեծ նշանակություն է տալիս ռեսուրսաարդյունավետ և էկոլոգիապես կայուն ոլորտների զարգացմանը: Գյուղական համայնքներում մեղվաբուծությանն աջակցելով՝ մեր նպատակը մարզերում ձեռներեցության զարգացմանը զուգահեռ մարդկանց կյանքի որակը բարելավելն է` նրանց տալով կայուն արտադրություն հիմնելու և հեռանկարային աշխատանք ունենալու հնարավորություն», – ընդգծելով նման նախագծերին աջակցելու կարևորությունը՝ ասում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Անդրադառնալով ՔՈԱՖ-ի և Ամերիաբանկի երկարամյա արդյունավետ համագործակցությանը՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի զարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյանն ասում է․ «Ամերիաբանկը ՔՈԱՖ-ի վստահելի գործընկերներից է և աջակցում է մեր տարբեր ծրագրերին։ Մեղվաբուծության աճի խթանմանը նպաստող այս ծրագրի շրջանակում նման համագործակցությունը կարևոր է, քանի որ դրա արդյունքում մարզի պոտենցիալը կբարձրանա։ Գաղտնիք չէ, որ մեղվաբուծությունն առհասարակ կենսական նշանակություն ունեցող ոլորտ է։ Ուստի զարգացնելով այն՝ մենք կարող ենք խթանել ոչ միայն տեղական կենսաբազմազանության պահպանումը, այլև գյուղական բնակավայրերում զբաղվածության ապահովումն ու կայուն եկամուտների ձևավորումը»։

Հիշեցնենք, որ մեղվաբուծությունը ՔՈԱՖ-ի համար նոր ոլորտ չէ, և 2022 թվականին հիմնադրամի մեկնարկած «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնին կից հիմնվել է «Մեղվաբուծական կենտրոն»։ Այն հագեցած է մեղվաբուծության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով, ինչը մեղվաբույծներին հնարավորություն է տալիս ստանալ և շուկայում ներկայացնել բարձր որակի արտադրանք։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

22/07/2024
դրամ
Դոլար (USD)
387.75
-0.62
Եվրո (EUR)
422.26
-0.44
Ռուբլի (RUR)
4.41
-0.01
Լարի (GEL)
143.22
-1.03
29963.11
-800.84
Արծաթ
362.84
-17.62