Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴՄԱՆԵՐԻՆ
25/11/2008 17:40
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴՄԱՆԵՐԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցեց «Աշխատատեղեր հաշմանդամների համար» աշխատանքի ցուցահանդեսին, որը կազմակերպվում է առաջին անգամ Հայաստանում «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից:
 
Հայաստանի աշխատունակ հաշմանդամների միայն 8 տոկոսի աշխատանքային ներուժն է օգտագործած: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որտեղ հաշմանդամներին ու նրանց խնդիրներին մեծ կարևորություն են տալիս և հոգատարություն են ցուցաբերում: Մեր ընկերությունում այսօր աշխատում է 27 հաշմանդամ, և նրանց նկատմամբ վերաբերմունքն այլ կերպ անվանել չի կարելի, քան հարգանք, արժանապատվություն և հանդուրժողականություն: Հաշմանդամ աշխատակիցները հիմնականում աշխատում են Հաճախորդների սպասարկման բաժնում հիմնականում առաջին` բաժնորդների հետ անմիջական շփման գծում և Զանգերի կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ում համոզված են, որ այդկերպ պետք է աջակցել հաշմանդամներին` հասարակությանը լիարժեք ինտեգրման համար:
 
Հաշմանդամների այս կարիերայի ցուցահանդեսը լավ առիթ է հաշմանդամների համար` կարիերայում ուղղորդում ստանալու և ընկերությունում համապատասխան աշխատանք գտնելու համար:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը խիստ կարևորում է բարձր որակավորում ունեցող մասնագետներին աշխատանքի ընդունելու հարցը, քանի որ համոզված է, որ գործունեության արդյունավետության, ինչպես նաև շուկայի առաջատարը լինելու կարևոր գրավականը  դինամիկ, պրոֆեսիոնալ և նորարարական մոտեցումներ կիրառող անձնակազմն է: Եվ հավատարիմ մնալ սկզբունքին, այն է` տրամադրել առավել ծախսարդյունավետ, նորարարական և հուսալի բջջային կապի ծառայություններ, հնարավոր է միայն բաձր պրոֆեսիոնալիզմով օժտված աշխատակազմի միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դասվում է Հայաստանի լավագույն աշխատատուների շարքում և առաջինն է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում` ավելի քան 1,200-հոգանոց աշխատակազմով: Ընկերությունն առաջարկում է բարձր մրցակցային աշխատավարձեր, նպաստներ` ներառյալ բժշկական օգնության համար, ինչպես նաև տրամադրում է կրթության վճարի փոխհատուցում` մասնագիտական կրթությունը շարունակելու ցանկության դեպքում: Աշխատողները նաև կարող են օգտվել իրենց որակավորումը կատարելագործելու տարբեր հնարավորություններից: 

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43