Սոցիալական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 427.00+0.00 EUR SELL - 433.00+0.00
OIL:  BRENT - 71.06-2.23 WTI - 68.16-1.42
COMEX:  GOLD - 2526.80-0.83 SILVER - 28.27-2.92
COMEX:  PLATINUM - 925.70-0.72
LME:  ALUMINIUM - 2263.50+0.00 COPPER - 9055.50+0.00
LME:  NICKEL - 16273.00+0.00 TIN - 30188.00+0.00
LME:  LEAD - 2023.00+0.00 ZINC - 2653.00+0.00
FOREX:  USD/JPY - 142.27-0.48 EUR/GBP - 1.1083-0.30
FOREX:  EUR/USD - 1.1083-0.30 GBP/USD - 1.3123-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 40345.41-1.01 NASDAQ - 16690.83-2.55
STOCKS US: S&P 500 - 5408.42-1.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 36391.47-0.72 TOPIX - 2597.42-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 17444.30+0.00 SSEC - 2765.81-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 8181.47-0.73 CAC40 - 7352.30-1.07
STOCKS EUR:  DAX - 18301.90-1.48
06/09/2024  CBA:  USD - 387.09-0.21 GBP - 509.68-0.20
06/09/2024  CBA:  EURO - 429.94+0.08
06/09/2024  CBA:  GOLD - 31231.93+252.02 SILVER - 357.43+7.78
Առավել հաճախ հնչող հարցեր՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
18/07/2024 18:13
Կիսվել

Առավել հաճախ հնչող հարցեր՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

ՀԱՐՑ 1։ ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտանիքը բնակվել է Արցախում, սակայն երեխան ծնվել է ՀՀ-ում: Այս դեպքում նորածինը կարո՞ղ է դիտարկվել որպես բնակարանային ապահովման ծրագրի շահառու։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, տվյալ դեպքում նորածինը ևս կարող է դիտարկվել ծրագրի շահառու։ Միջոցառման շրջանակում անչափահաս են համարվում 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած, այդ թվում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։

ՀԱՐՑ 2։ Եթե ընտանիքն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլով դիմում է լրացնել, արդյոք այդ պահից սկսած դադարեցվում է 40+10 հազար դրամ աջակցությունը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, նման սահմանափակում նախատեսված չէ․ շահառուն կշարունակի օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։

ՀԱՐՑ 3։ Եթե ամուսիներից մեկը չդիմի բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար, մյուս ամուսինը կարո՞ղ է իր երեխաների հետ դիմել բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛։ Սակայն եթե վերջինս ունի սեփականություն, ապա դա կարող է տարածվել նաև կնոջ և անչափահաս երեխաների վրա։

ՀԱՐՑ 4։ Ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, բայց ունեն 070 կոդով տրված անձնագրեր: Ընտանիքը երկար տարիներ բնակվել է Արցախում և տեղահանվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո: Տվյալ ընտանիքը կարո՞ղ է համարվել ծրագրի շահառու:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Վերջիններս կարող են օգտվել ծրագրից, եթե ընտանիքի անդամները ստանան ՀՀ անձնագիր։

ՀԱՐՑ 5։ Եթե  https://housing.socservice.am/ հարթակով դիմում լրացնելիս անձի տվյալները չի նույնականացվում, ի՞նչ կարող է անել։  

ՊԱՏԱՍԽԱՆ։ Խնդիրը կարող է ունենալ տեխնիկական բնույթ, անհրաժեշտ է որոշ ժամանակ անց կրկին փորձել՝ մաքրելով համակարգչի (հեռախոսի) հիշողությունը (քեշ)։ Այդուհանդերձ, եթե խնդիրը չի կարգավորվում, անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ համապատասխան շտեմարանում տվյալների վերանայման համար։

ՀԱՐՑ 6։ Եթե ընտանիքը պատրաստվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել 2024 թ սեպտեմբեր ամսին, և եթե համապատասխան դիմումը լրացվի նշված ժամկետում, բայց քաղաքացիությունը հաստատվի 2024 դեկտեմբերին, ընտանիքն արդյոք կկարողանա օգտվել բնակապահովման ծրագրի առաջին փուլից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, քանի դեռ չունի քաղաքացիություն՝ համակարգը կմերժի։

ՀԱՐՑ 7։ Եթե ընտանիքը Արցախից ՀՀ է տեղափոխվել մինչ 2020 թվականը, կարո՞ղ է համարվել ծրագրի շահառու։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի իմաստով շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքն է, ով բավարարում է ծրագրի մյուս պահանջներին։

ՀԱՐՑ 8։ Եթե, օրինակ՝ ընտանիքը բաղկացած է 6 անդամից (ծնողներ և անչափահաս երեխաներ), և ընտանիքի 4 անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն։ Մյուս 2 անդամները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո կարո՞ղ են միանալ ծրագրին ավելի ուշ՝ մի քանի ամիս հետո:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, դիմումը և հավաստագիրը ներկայացվում և տրվում է միայն մեկ անգամ, դիմելիս քաղաքացիություն չունեցողները չեն կարող դառնալ շահառու, իսկ հետագայում քաղաքացիություն ստանալու դեպքում, եթե ընտանիքի մյուս անդամներն իրացրած լինեն հավաստագիրը, ապա ընտանիքի կողմից ձեռքբերված գույքում չեն կարող մասնակցություն ունենալ։

ՀԱՐՑ 9։ Եթե զինվորական ծառայողը ունի ՊՆ-ի կողմից տրամադրված բնակապահովման ծրագրի հավաստագիր: Արդյոք կարող է օգտվել տվյալ ծրագրից՝ միացնելով ընտանիքի մյուս անդամներին տրամադրված հավաստագիրը և 2 հավաստագրերի հիման վրա ձեռք բերել բնակարան:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե խոսքը վերաբերվում է ՊՆ կողմից իրականացվող կանխավճարի ֆինանսավորման ծրագրի մասին, ապա՝ ո՛չ, քանի որ այս ծրագրի շրջանակում կանխավճար նախատեսված չէ։

ՀԱՐՑ 10։ Եթե հավաստագրի ձևակերպման ընթացքում ընտանիքի անդամը մահանում է, տվյալ անձի անունով ընտանիքին արդյոք կտրամադրվի բնակապահովման աջակցություն։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում հաշվի են առնվում միայն ողջ շահառուները։

ՀԱՐՑ 11։ Եթե Արցախից բռնի տեղահանված անձը ցանկանում է օգտվել Սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման ծրագրից, այս դեպքում պարտադի՞ր է սահմանամերձ բնակավայրում ունենալ մեկ տարվա հաշվառում։ 

ՊԱՏԱՍԽԱՆ։ Մեկ տարվա հաշվառում ունենալը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ցանկանում են տունը կառուցել Տավուշի մարզի Բերքաբեր, Բաղանիս, Կիրանց կամ Ոսկեպար բնակավայրերում և օգտվել 5 մլն դրամ հավելումից, այսինքն՝ ստանալ 21 մլն դրամ աջակցություն։ Մնացած դեպքերում հաշվառում ունենալու պահանջ չկա։

06/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.09
-0.21
Եվրո (EUR)
429.94
+0.08
Ռուբլի (RUR)
4.32
+0.03
Լարի (GEL)
143.79
-0.05
31231.93
+252.02
Արծաթ
357.43
+7.78