Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ FPWC-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՊՐԵԼՈՒ` ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ
12/03/2013 11:39
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ FPWC-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՊՐԵԼՈՒ` ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ, ամփոփել է 2012թ.-ի հոկտեմբերին կայացած 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 3-րդ Դիմակահանդես-շքերթի արդյունքները: Կազմակերպվել է մրցանակաբաշխություն:

Հիշեցնենք, որ 5-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի հազարավոր երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն հաղթողներին  խրախուսել են մրցանակներով: Լավագույն 12 աշխատանքների հեղինակներն ստացել են հեծանիվ, ֆոտոխցիկ և տեսախցիկ:

Ողջյունի խոսքում, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը` մանրամասնելով մրցույթների ամփոփումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակները`բնապահպանության գործում կարևորելով երիտասարդների դերը:

«Մարդկության այսօրվա մարտահրավերը բնության հետ ներդաշնակ ապրելն է. անտարբերությունը և անպատասխանատվությունը կարող են անդառնալի հետևանքների պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է կայուն ապագայի հիմքեր ստեղծելու պատանիների ջանքերը: Երիտասարդ սերունդը ստեղծագործությունների լեզվով մեզ հուշում է, որ սպառողական մոտեցումը կարող է հանգեցնել  կյանքի որակի անկմանը և մոլորակի էկոհամակարգի ոչնչացմանը: Այս    աշխատանքներն արժանի են գնահատանքի»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Մրցութային հանձնաժողովի նախագահը Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն էր: Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված մրցույթի համար առաջարկվել էր երեք թեմա`վտանգված բնություն, Հայաստանի մշակութային գանձեր, Հայկական լեռնաշխարհի էնդեմիկներ:

2012թ հոկտեմբերի 28-ին կազմակերպված դիմակահանդես-շքերթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաքի երեք տասնյակից ավելի դպրոցների աշակերտներ: 3-րդ Դիմակահանդես-շքերթի մրցույթի հաղթողների համար սահմանվել է դրամական 6 մրցանակ` (100.000-ական դրամ) հետևյալ անվանակարգերում` լավագույն բնապահպանական զգեստ (երկու մրցանակ), լավագույն ստեղծագործական լուծում (երկու մրցանակ), լավագույն երաժշտական խումբ (երկու մրցանակ): Մրցանակներ են սահմանել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ինչպես նաև «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի և Երևանի նկարչական, երաժշտական և հանրակրթական դպրոցների սաներ, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ գործընկերներ:

Միջոցառման ընթացքում հայտարարվել են նաև ‹‹Երեխաները հանուն բնության›› հրապարակումների լրագրողական մրցույթի հաղթողների անունները: Մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել է 5-րդ համահայկական նկարչական մրցույթի մասին պատմող ֆիլմը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01