Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՄՓՈՓՎԵՆ ՖԻԼՄ + H20» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
26/03/2013 15:06
Կիսվել

ԿԱՄՓՈՓՎԵՆ ՖԻԼՄ + H20» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

 Ինչպես տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ միջոցառմանը բացման ելույթով հանդես կգան Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) ներկայացուցիչ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը:

Նշենք, որ «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի հաղթանակած ռեժիսորը կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու Sheffield Doc/Fest 2013 ամենամյա փառատոնին, ուր հնարավորություն կունենա հետևելու փառատոնի ծրագրին և անգլիացի ռեժիսորների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները:

1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ: 

«Ֆիլմ + H20» մրցույթին հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից նախնապես ընտրվել էր ինը կարճամետրաժ ֆիլմ: Կինո-մրցույթը հայտարարվել էր ամիսներ առաջ և նվիրված էր Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի` «Ջրային համագործակցության» թեմային: Մրցույթի նպատակն էր ֆիլմերի միջոցով բարձրաձայնել հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:

 «Հայ ռեժիսորների աշխատանքները ներկայացնում են ջրի սակավության արդյունքում առաջացած խնդիրները, դրանց լուծման իրենց տեսլականն ու մոտեցումները: Խնդրի բացահայտման ռեժիսորների նախընտրած ուղղություններն էլ են տարբեր` պարզ, մարդկային պատմություններից մինչև փոխաբերություն», – նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Փառատոնի էկոլոգիական թեման համահունչ է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի սոցիալական ռազմավարությանը: Բջջային կապի ծառայությունների ընկալումն ինքնին ենթադրում է հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ: Beeline  ծառայությունների շնորհիվ մենք հնարավորություն ունենք օտագործել քիչ քանակությամբ թուղթ, թանաք, քիչ երթևեկել տրանսպորտով` չաղտոտելով շրջակա միջավայրը, և այդ ամենի հետ մեկտեղ ստանալ ավելի շատ շփում և դրական էմոցիաներ: Ունենալով նման առաջարկներ, մենք ցանկանում ենք լինել օգտագար հասարակությանը և այդ իսկ պատճառով որոշեցինք աջակցել  Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի անցկացմանը, որն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այլ նաև մեծապես աջակցում է շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը:

Բացի առաջին մրցանակակրից, ով կարժանանա գլխավոր մրցանակին, այն է` այցելություն Sheffield Doc/Fest 2013 փառատոն, մրցույթի հայ-բրիտանական հեղինակավոր ժյուրին ընտրել է նաև երկրորդ և երրորդ տեղի հաղթողներին: Իսկ ԱրմենՏել ՓԲԸ-ն կպարգևատրի «YouTube Winner» անվանակարգի հաղթողին: Այս անվանակարգի հաղթողը պետք է հավաքեր առավելագույն քանակությամբ հավանություն` britfilms.am կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում:

«Ֆիլմ + H20» մրցույթին ներկայացված ֆիլմերը հնարավոր է դիտել Բրիտանական խորհրդի Յութուբյան էջում` http://www.youtube.com/BCArmenia և www.britfilms.am կայքում: 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12