Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի և սեմինարի հովանավոր
16/10/2024 17:32
Կիսվել

ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի և սեմինարի հովանավոր

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը նշեց երկու կարևոր իրադարձություն ԱրարատԲանկի աջակցությամբ՝ նոր կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի բացումը և միջազգային սեմինարի անցկացումը:

Հոկտեմբերի 11-ին Մատենադարանում տեղի ունեցավ ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը: Այս նորագույն հաստատությունը նոր որակական մակարդակի է բարձրացնելու Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները և էապես նպաստելու է նոր ծրագրերի իրականացմանը: Լաբորատորիան կարևոր դեր է խաղալու աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնման գործում, ինչը Մատենադարանի առաջնահերթ ծրագրերից մեկն է:

ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվել միայն լաբորատորիայի ֆինանսավորմամբ: Բանկը նաև համաֆինանսավորել է հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում տեղի ունեցած «Հիշողության կերպարանքներ» 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը:

Սեմինարը մեկ հարկի տակ է հավաքել ոլորտի առաջատար փորձագետների, ձեռագրագետների, գիտնականների և վերականգնողների աշխարհի տարբեր անկյուններից՝ ներառյալ Իտալիա, Հունաստան, Լիտվա, Հնդկաստան, Կատար, Ղազախստան, Եթովպիա, Ֆրանսիա, Բելգիա, Մոլդովա և Վրաստան: Մասնակիցները հանդես են եկել թեմատիկ զեկույցներով և անցկացրել վարպետության դասեր Մատենադարանի վերականգնման լաբորատորիայում:

Քառօրյա սեմինարի շրջանակներում քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Գրավոր ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտի կառավարման միջազգային փորձը
  • Գրավոր ժառանգության վերականգնման և պահպանության վավերագրման մեթոդները։ Պահպանության եվրոպական օրենսդրությունը
  • Վերականգնման և պահպանության արդյունավետ օրինակներ և մեթոդներ
  • Բարձրագույն կրթությունը գրավոր ժառանգության վերականգնման և պահպանության ոլորտում
  • Ձեռագրերի որոշ բաղադրիչների վերլուծություն․հաջողված վերականգնման օրինակներ

Միջոցառման շրջանակներում բացվեց «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերականգնված նմուշներ ոչ միայն Մատենադարանից, այլև Հայաստանի այլ ցուցասրահներից:

Բացման արարողություններին ելույթներով հանդես եկան ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, ԱրարատԲանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանը, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը և այլ բանախոսներ:

Այս նախաձեռնությունները նշանակալի քայլ դարձան Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման գործում, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռագրերի վերականգնման և պահպանման ոլորտում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85