Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
5 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին
27/11/2024 20:13
Կիսվել

5 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին

Evocabank-ը միացել է «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 5 միլիոն դրամ։

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը, որը միավորելու է աշխարհասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի հզորացման և զարգացման ուղղությամբ։

Միջոցառման ողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

  • սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
  • համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցմանը,
  • սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
  • սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
  • բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
  • մշակութային՝ հատկապես հայ արվեստագետների ստեղծարար նախաձեռնությունների և ամենամյա միջազգային մշակութային փառատոնների ու ցուցահանդեսների աջակցությանը։

Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակաբար աջակցություն ցուցաբերելով տարբեր հասարակական նախաձեռնություններին՝ Evocabank-ը նվիրաբերել է 5 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին։

Նշենք նաև, որ 2022 թվականին նույնպես «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» հեռուստամարաթոնի շրջանակում Evocabank-ը փոխանցել է 10 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մանրամասներն այստեղ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52