Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ֆասթ Բանկի աջակցությամբ անցկացվել է «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը
18/12/2024 17:48
Կիսվել

Ֆասթ Բանկի աջակցությամբ անցկացվել է «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը

Ֆասթ Բանկի աջակցությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է «Երևան Օփեն» շախմատի 6-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվել է երկու վարկանիշային խմբերով՝ Ա և Բ: Ա մրցաշարին մասնակցել են 85 շախմատիստներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից և Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստերներ և 5 միջազգային վարպետներ: Բ մրցաշարին մասնակցել են 193 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Իսպանիայից:

Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանն ասել է․ «Բավականին ծախսատար միջոցառում է տարբեր ասպեկտներում և՛ մրցանակային ֆոնդ կա բավականին բարձ, և՛ ուժեղ շախմատիսների ենք հրավիրում՝ հոգալով իրենց ծախսերը և կազմակերպչական այլ ծախսեր: Պետք է շնորհակալություն հայտնեմ Ֆասթ Բանկին, իսկապես առանց Բանկի օժանդակության, աջակցության շատ դժվար կլիներ բարձր մակարդակով մրցաշար անցկացնել»:

7 օր տևող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 12 միլիոն ՀՀ դրամ էր: Ա խմբի հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Պլատոն Գալպերինը, Բ խմբի հաղթող՝ Հակոբ Հակոբյանը, իսկ բլից մրցաշարի հաղթող՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Ֆասթ Բանկը 2022 թվականից ի վեր մշտապես հովանավորել է «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի անցկացումը: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Ֆասթ Բանկը դիտարկում է ոչ միայն սպորտային, այլև մշակության, կրթական, սոցիալական խնդիրները և անում առավելագույնը՝ աջակցելու խնդիրների լուծմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69