Սոցիալական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ
21/12/2024 16:35
Կիսվել

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

2024 թ․ դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի ունեցավ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեն՝ համաշխարհային ԱյՍիՍի-ի աջակցությամբ։

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

Միջոցառումը համախմբեց սոցիալական պատասխանատվության գաղափարին նվիրված հայկական և միջազգային բիզնես ընկերություններին՝ նշանավորելով նրանց ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական աջակցության և պատշաճ կորպորատիվ կառավարման ոլորտներում։

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

Հաղթողներն են՝

  • Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն՝ Արարատբանկ ԲԲԸ
  • Տարվա ՓՄՁ ընկերություն՝ Գրանթ Թորնթոն ՓԲԸ
  • Տարվա ԿՍՊ առաջնորդ՝ Ռալֆ Յիրիկյան, Յուքոմ ՓԲԸ

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

 Հաղթողների ընտրությունը կատարվել է անկախ ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին հետևյալ հեղինակավոր մասնագետները՝

  • Էրիկ դե Մույնկ՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան
  • Մերի Փափազյան՝ Սան Խոսեի պետական համալսարանի 30-րդ (նախկին) նախագահ, Համալսարանների և Քոլեջների Կառավարման Խորհուրդների գործադիր փոխնախագահ
  • Սալվա Նակուզի՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր
  • Վազգեն Յակուբյան՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ
  • Րաֆի Բաղդջյան՝ Հիմնադրամների խորհրդական (Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամ)

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

«Նվիրում 2024» մրցանակաբաշխությունը հնարավորություն ընձեռեց ճանաչելու թե՛ խոշոր, թե՛ փոքր և միջին ընկերությունների՝ ԿՍՊ ոլորտում ունեցած նշանակալի

ձեռքբերումները։ Միջոցառման ընթացքում առանձնացվեցին այն ընկերությունները, որոնք բացառիկ նվիրվածություն են ցուցաբերել պատասխանատու բիզնեսի մշակույթի ամրապնդմանը Հայաստանում։

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

Այ Սի Սի Հայաստանի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, գործընկերներին և աջակցողներին՝ այս կարևոր իրադարձությունն անմոռանալի դարձնելու համար։ Նա նշեց, որ մրցանակաբաշխությունը կլինի պարբերական, քանի որ դարձավ ոգեշնչման աղբյուր՝ ընդգծելով մասնավոր հատվածի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և կայուն ապագայի ապահովման գործում։

ԿՍՊ առաջին «Նվիրում» մրցանակաբաշխությունը հաջողությամբ կայացավ

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85