Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ
24/01/2025 11:25
Կիսվել

ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է 215 մլն դրամ։

Ծրագրերի մեծ մասն իրականացվել է արհմիության և ընկերության կողմից Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, որն ուղղված է բազմահազարանոց կոլեկտիվի աշխատակիցների սոցիալական աջակցությանը:

Մասնավորապես, համատեղ միջոցներն ուղղվել են աշխատակիցների բժշկական ծառայությունների վճարմանը, Սևանի և Լոռու մարզի հանգստյան տներում աշխատակիցների և նրանց երեխաների հանգստի կազմակերպմանը, կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, անվճար ճանապարհորդական տոմսերի տրամադրմանը և այլն։ Բացի այդ, հաշվետու տարում խրախուսանք է տրվել աշխատակիցների ընտանիքներում 74 երեխայի ծնվելու կապակցությամբ, ինչպես նաև 110 առաջին դասարանցիների:

ՀԿԵ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը նշում է, որ արհմիության և ընկերության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրերն ուղղված են աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությանը: «Առանձին ծրագրեր ուղղված են աշխատանքային պայմանների բարելավմանը։ Դրանք, անկասկած, նպաստում են կայուն և արդյունավետ աշխատանքին, բարձրացնում են նյութական և սոցիալական ապահովությունը և թիմում ստեղծում են դրական բարոյահոգեբանական մթնոլորտ: Մեր թիմը մեծ է, մարդիկ տարբեր խնդիրներ ունեն ինչպես աշխատանքային գործընթացի կազմակերպման, այնպես էլ անձնական պլանի առումով։ Հենց այստեղ է, որ արհմիությունը, որպես աշխատողների իրավունքների և շահերի պահպանմանն ուղղված կառույց, պարտավոր է արձագանքել և իր անդամների խնդիրների մի մասը վերցնել իր վրա», – նշում է Ա.Մարտիրոսյանը:

ՀԿԵ-ի արտաքին ծրագրերի շարքում հարկ է նշել աջակցությունը Ֆիոլետովո գյուղի դպրոցին, Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցին, սպորտային միջոցառումների խթանմանը և մի շարք այլ ծրագրեր: 2024 թվականին արտաքին սոցիալական ծրագրերի շրջանակներում ամենաշատ միջոցներն ուղղվել են Դեբեդ գետի գարնանային վարարումներից տուժած ընկերության աշխատակիցներին՝ Սանահինի բնակիչներին, ինչպես նաև աղետի գոտում հայտնված Լոռու մարզի որոշ համայնքներին աջակցելուն։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85