Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ SMS ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ
31/05/2013 16:07
Կիսվել

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ SMS ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեկ տարի առաջ այս օրը Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկել էին մի նախագիծ, որը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի և աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:  Պետական հաստատությունների խնամքի ներքո գտնվող երեխաների 56%-ն այնտեղ է հայտնվում ծնողների սոցիալական ծանր պայմանների պատճառով:

Այսօր երկու կազմակերպություններն ամփոփել են նախագծի արդյունքները և հայտարարել այն ևս մեկ տարով շարունակելու մասին:

Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները կարող են նվիրաբերել 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange Հիմնադրամը կրկնապատկում է այն գումարը, որ հավաքվել է SMS-հանգանակության արդյունքում և տրամադրում այն Վորլդ Վիժն Հայաստանին՝ դժվարություններ ունեցող մեկ ընտանիքի համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար:

Orange-ի բաժանորդների նվիրատվությունների, Orange Հիմնադրամի ֆինանսական ներգրավվածության և Վորլդ Վիժն Հայաստանի կատարած աշխատանքի շնորհիվ մեկ տարում 11 ընտանիք ստացել է նյութական աջակցություն, և 15 երեխա վերադարձել է ընտանիք: Մեկ տարում նախագծին մասնակցել են Orange- ի 10,841 բաժանորդներ՝ նվիրաբերելով 100 կամ 500 դրամ:

Նախագիծը կտևի ևս մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը պարբերաբար կտեղեկացնեն հավաքված գումարի և այն երեխաների և ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Ընտանիքերի ընտրման չափանիշներն են` բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալ-տնտեսական վատթար պայմաններում: Նվիրաբերված գումարը տարբեր ընտանիքների օգտագործվում է տարբեր կերպ՝ կախված նրանից, թե ծնողներից մեկը կամ երկուսը ինչպիսի աշխատանք կարող են անել: Օրինակ, գյուղական համայնքներում բնակվող ընտանիքներին տրամադրվել են ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական մեքենաներ, այլ դեպերում մայրերին տրամադրվել են խոհանոցային պարագաներ՝ սնունդ պատրաստելու և վաճառելու համար:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91