Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Viva-ն վերանորոգել է Քարկոփի մանկապարտեզն ու ապահովել դպրոցը ջեռուցման համակարգով
21/06/2025 18:31
Կիսվել

Viva-ն վերանորոգել է Քարկոփի մանկապարտեզն ու ապահովել դպրոցը ջեռուցման համակարգով

Մեկ տարի առաջ մայիսյան հեղեղումների պատճառով Դեբեդն ամբողջությամբ փոխել էր Քարկոփ գյուղի կյանքը: Լոռու մարզի այս բնակավայրն ամենաշատն էր տուժել բնական աղետից: Ամբողջովին մեկուսացված գյուղում շարքից դուրս եկած ենթակառուցվածքների թվում էր շուրջ 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը: Քարկոփցին բնականոն կյանքին վերադառնալու ամբողջ ընթացքում ստիպված էր կրկնել երեխաներին գյուղից գյուղ մանկապարտեզ տանելու երբեմնի պրակտիկան: Դա ոչ միայն հեշտ չէր, այլև ֆինանսական լրացուցիչ բեռ էր մանկահասակ երեխա ունեցող ընտանիքների համար: Թե որքանով է կարևոր նախադպրոցական կրթությունը, Քարկոփ գյուղում լավ գիտեն: Տեսանյութ

Գյուղացիների կողքին կանգնելու նպատակով Viva-ն նախաձեռնել էր մանկապարտեզի շենքի վերանորոգման և դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման շինարարությունը:  Գարնանն այստեղ ակտիվ աշխատանքներ էին տարվում: Դրանք արդեն ավարտվել են՝ անցյալում թողնելով խնդիրներն ու դրանց հետ կապված հիշողությունները: «Հեքիաթ»-ն իր դռներն է բացել տեղի փոքրիկների համար:

«Բազմաթիվ հարցեր լուծվեցին. երեխաներն արդեն սեփական բնակավայրում մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեն: Նրանք զրկված էին նախադպրոցական կրթության իրավունքից: Լուծվեց նաև աշխատատեղերի հարցը. աշխատողները պարապուրդի մեջ էին, իսկ այժմ հնարավորություն ունեն նորից սկսել իրենց աշխատանքը: Սա նաև ընտանիքների ֆինանսական բեռը թեթևացրեց»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ասպրամ Ամիրջանյանը։

«Առաջին հայացքից մենք տեխնիկական հարց ենք լուծել Քարկոփ գյուղում: Գուցե շենքի վերանորոգումը կամ ջեռուցման ապահովումը տեղավորվում են մտածողության այդ տիրույթում, սակայն մենք ձգտել ենք ավելի կարևոր արդյունք ապահովել՝ մանկության և երիտասարդության տարիների հիշողությունները դարձնել ավելի լուսավոր: Դա կարևոր է մարդու հետագա ամբողջ կյանքում՝ համարձակ նպատակներ սահմանելու և դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ միջավայրը նպաստելու է այդ ամենին»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ն լուծել է նաև դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը: 38 տարի առաջ վերաբացված դպրոցը երբևէ պատշաճ կերպով չի ջեռուցվել: Դասասենյակները տաքացվել են վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով: Դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանը պատմել է, որ գործադրվել են մեծ ջանքեր՝ դասասենյակներում սանիտարական պայմաններին համապատասխան ջերմաստիճան ապահովելու համար, սակայն արդյունքը չի գերազանցել 18 աստիճանը: Էլեկտրական հոսանքազրկման դեպքերում ջերմաստիճանը կտրուկ նվազել է, իսկ փայտե վառարաններից հաճախ դուրս եկող ծուխը խաթարել է դասապրոցեսը: Դպրոցի փայտյա հատակին կայծ հայտնվելու հնարավորությունն էլ կարող էր հրդեհի պատճառ դառնալ: Բարդ հիշողությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Քարկոփի դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92