Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
09/07/2013 17:43
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ՝ իր իսկ անվան հրապարակում, որին հաջորդեց բացման արարողությունը և բացման` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարին» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա էր ինքը` լեգենդար շանսոնիեն: Փառատոնի բացման արարողության ընթացքում Ազնավուրին հանձնվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:

Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

«Յուրաքանչյուր նախագիծ որոշակի փուլեր է անցնում մտքից ծրագիր դառնալու ճանապարհին: Այդպիսին է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել այն, ապա կարող ենք փառատոնի ամբողջ ընթացքը նմանեցնել մի կինոնկարի ստեղծման պատմության: Տասը տարի առաջ «Ոսկե ծիրանում» իշխում էր հուզականությունը. կար նպատակ և այն իրականացնելու երազանք: Մարտահրավերներով լի էր երկրորդ փուլը. գործողությունները զարգանում էին արագ, ինչպես action ֆիլմերում: Հարկավոր էր միջազգային հարթակում ներկայացնել մի երկիր, որը թեև դժվար նկատելի է քարտեզի վրա իր զբաղեցրած տարածքով, սակայն մշակութային բազմադարյա պատմություն ունի: Սա արդեն  համատեղ իրականացված ծրագրի երրորդ փուլն է, որը նման է վավերագրական ֆիլմի: Տասնամյա ճանապարհի վավերագրողը կինոարվեստի սիրահարներն են: Հաճելի կինոդիտում եմ մաղթում բոլորին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Փառատոնի պաշտոնական բացման արարողության ընթացքում Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի 10-ամյակին նվիրված ոսկե մեդալ:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է 19 ֆիլմ, որից 1-ը` վավերագրական, 9-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի և Հայաստանի ֆիլմեր:

Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում  փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:

Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:

Այս տարի ևս փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար:

Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաև նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:

Կարևոր է նշել նաև, որ ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երևանում: Մասնավորապես`  հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ, Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92