ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն: Այս մասին տեղեկացրել է ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկանցում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից՝ հանդիպման շրջանակներում Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը: Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: