Սոցիալական

USD BUY - 381.50+0.25 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00-0.50 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 64.53+0.11 WTI - 60.69-0.20
COMEX:  GOLD - 3912.10+1.21 SILVER - 47.97+2.63
COMEX:  PLATINUM - 1644.80+3.77
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.44-0.14 EUR/GBP - 1.1741+0.15
FOREX:  EUR/USD - 1.1741+0.15 GBP/USD - 1.3478+0.28
STOCKS RUS:  RTSI - 1001.86-2.12
STOCKS US: DOW JONES - 46758.28+0.51 NASDAQ - 22780.51-0.28
STOCKS US: S&P 500 - 6715.79+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 45769.50+1.85 TOPIX - 3129.17+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 27140.92-0.54 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9491.25+0.67 CAC40 - 8081.54+0.31
STOCKS EUR:  DAX - 24378.80-0.18
03/10/2025  CBA:  USD - 382.76-0.58 GBP - 514.85-1.97
03/10/2025  CBA:  EURO - 449.25-1.25
03/10/2025  CBA:  GOLD - 47724+3 SILVER - 583.24+0.53
ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը
06/10/2025 14:55
Կիսվել

ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը

ԱրարատԲանկի հովանավորությամբ «Իմփաքթ Հաբ Երևանի» տարածքում տեղի ունեցավ Social Impact Award Armenia (SIA) մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ԱրարատԲանկի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող ինտենսիվ ինկուբացիոն ծրագրի եզրափակումն էր, որտեղ 8 սոցիալական ձեռնարկություններ ներկայացրեցին իրենց նորարար լուծումները՝ ուղղված սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը։

«Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը հիշում է՝ երբ տարիներ առաջ մեկնարկել են Social Impact Award-ը, սոցիալական ձեռներեցության մասին հանրությունը, հատկապես երիտասարդությունը շատ քիչ էր տեղեկացված և շատ դժվար էր երիտասարդներին բերել սոցիալական ձեռներեցության ոլորտ։ «Հիմա արդեն, այս տարվա փորձը գնահատելով՝ կարող ենք ասել, որ այս առումով մենք շատ անելիք չունենք՝ երիտասարդներն արդեն հետաքրքրքված են և մեզնից պահանջվում է ապահովել գիտելիք և հմտություններ միայն։ Եվ այստեղ շատ կարևոր է ԱրարատԲանկի հետ ամուր համագործակցությունը, որի արդյունքում մենք հնարավորություն ունեցանք ապահովել ռեսուրսներ, որպեսզի երիտասարդները զարգացնեն իրենց գաղափարը, ճիշտ ձևով այն կառուցեն և կյանքի կոչեն»,- նշել է  Գևորգ Պողոսյանը։

«ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն SIA մրցանակային ֆոնդը, այլ նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իհարկե, ոգևորված ենք արդյունքներով։ Կարևորելով սոցիալական ձեռներեցության երկարաժամկետ ազդեցությունը՝ ուրախալի է նաև այն փաստը, որ SIA ծրագիրը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով, նրա ազդեցության տարածքն ավելի ընդգրկուն է․ ունենք իրենց բիզնես գաղափարները ներկայացնող մասնակիցներ Գյումրիից, Գորիսից, մեր երկրի այլ համայնքներից»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Նորարար գաղափարները գնահատվեցին ժյուրիի կողմից, որը կազմված էր ԱրարատԲանկի, «Իմփաքթ Հաբ Երևանի» և ոլորտի մասնագետներից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք թիմեր` Bonel-ը, unmutED-ը և Zgayun Inclusive Books-ը, իսկ Minder-ը ճանաչվել է հաղթող  համայնքային քվերակության արդյունքներով։ Բոլոր չորս հաղթող թիմերին շնորհվեց 1500 եվրոյին համարժեք մրցանակ և Սլովենիայում կայանալիք «Social Impact Award 2025» ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն:

Սոցիալական ձեռնարկատիրությունը ԱրարատԲանկի ԿՍՊ ռազմավարության առանցքում է, և ծրագրերի շարունակականությունն ապահովելով, բանկը կարևոր ներդրում է իրականացնում ինչպես երիտասարդ սերնդի նորարար գաղափարների զարգացման, այնպես էլ կարևոր խնդիրներին երկարաժամկետ և կայուն լուծումներ տալու նպատակով։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

03/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.76
-0.58
Եվրո (EUR)
449.25
-1.25
Ռուբլի (RUR)
4.6684
-0.03
Լարի (GEL)
140.62
-0.18
47724
+3
Արծաթ
583.24
+0.53