Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վարսերում կբացվի երրորդ «Հարեհաս» կրթական կենտրոնը
09/10/2025 16:41
Կիսվել

Վարսերում կբացվի երրորդ «Հարեհաս» կրթական կենտրոնը

Հոկտեմբերի 10-ին Վարսեր գյուղում կբացվի «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի երրորդ կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա կգտնվեն համայնքի անդամները, գործընկերներն ու գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված անձինք։

«Հարեհաս»-ը «Դէկավվա» հիմնադրամի վեցամյա սոցիալ-կրթական ծրագիր է, որի նպատակն է զարգացնել Հայաստանի գյուղական համայնքները՝ ապահովելով կրթություն, հմտությունների զարգացում և ձեռնարկատիրության խթանում։

Ծրագրի առաքելությունն է ստեղծել ինքնաբավ, նախաձեռնող և համագործակցող համայնքներ, իսկ տեսիլը՝ զարգացնել Հայաստանը՝ գյուղական կյանքին բերելով նոր հնարավորություններ։

«Մենք արդեն ունենք 2 գործող կենտրոն Զովաբեր և Գեղամավան գյուղերում, որտեղ 56 կին է կրթվում։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է 8 հաջող բիզնես-նախագիծ՝ խելացի ֆերմա, կարի արտադրամաս, «Ջուվենտա» գեղեցկության սրահ, «Կամք» մանկական զարգացման կենտրոն, «M&M» դիզայներական սրահ, «Արփիֆարմ» դեղատուն, «Հակոբյան» ատամնատեխնիկական լաբորատորիա և «Վերելք» մանկապատանեկան զարգացման կենտրոն։ Կազմակերպել ենք 3 ֆիլմի ցուցադրություն և 10 կրթական հանդիպում «10:30 ակումբ»-ի հետ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է «Հարեհաս» ծրագրի իրականացման ուղղությամբ։ Լիահույս ենք, որ այս գործընկերությունը կնպաստի մարզի գյուղական համայնքների զարգացմանը և կանանց տնտեսական հզորացմանը», – նշել է «Դէկավվա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը։

Ծրագիրը կկիրառվի 5 մարզում՝ Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերում 10-ական գյուղ, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում 5-ական գյուղ:

6 տարվա ընթացքում ծրագրում նախատեսում է ներգրավել 40-ից ավելի գյուղ, վերապատրաստել ավելի քան 3000 կանանց և ընտանիքների, ստեղծել ավելի քան 176 տեղական բիզնես նախագծեր, հիմնել ավելի քան 40 կրթական կենտրոններ և ապահովել ավելի քան 400 նոր աշխատատեղեր:

Ծրագրի կայուն տարածման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագրեր  Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանի համայնքապետարանի հետ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52