Սոցիալական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50-2.50 EUR SELL - 445.00-2.00
OIL:  BRENT - 65.04-1.31 WTI - 61.38-1.21
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.93+3.13
STOCKS US: DOW JONES - 46358.42-0.52 NASDAQ - 23024.63-0.08
STOCKS US: S&P 500 - 6735.11-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 48580.44+1.77 TOPIX - 3257.77+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26752.59-0.29 SSEC - 3933.97+1.32
STOCKS EUR:  FTSE100 - 9509.40-0.41 CAC40 - 8041.36-0.23
STOCKS EUR:  DAX - 24611.25+0.06
09/10/2025  CBA:  USD - 382.55-0.2 GBP - 511.24-2.14
09/10/2025  CBA:  EURO - 444.45-0.84
09/10/2025  CBA:  GOLD - 49690+726 SILVER - 602.73+6.52
4 միլիոն դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
10/10/2025 13:29
Կիսվել

4 միլիոն դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Բիբլոս Բանկ Արմենիան 4 միլիոն դրամ է նվիրաբերել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը տարիներ շարունակ զբաղվում է երեխաների առողջության հարցերով և հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տարբեր մարզերում առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժման համար։ Բանկի համեստ ներդրումը հիմնադրամին կօգնի անհրաժեշտ բուժօգնությունը և խնամքը հասանելի դարձնել ավելի շատ մանուկների։

«Մեզ համար կարևոր է աջակցել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որն ամեն օր կյանքեր է փոխում։ Հիմնադրամը երեխաներին ու նրանց ընտանիքներին ապահովության զգացում է տալիս իրենց կյանքի ամենադժվար պահերին։ Բիբլոս Բանկ Արմենիան մշտապես կանգնած է կազմակերպությունների կողքին, որոնք երեխաների առողջությանը մոտենում են մարդասիրությամբ և անկեղծ նվիրումով»,- նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին սատարելը մեծ նվիրում և անհապաղ քայլեր պահանջող առաքելություն է։ Մենք խորապես շնորհակալ ենք Բիբլոս Բանկ Արմենիային՝ այս գործում մեր կողքին լինելու և մեր տեսլականին ու նվիրվածությանը միանալու համար։ Վստահ ենք, որ նրանց աջակցությունը կօգնի ավելի շատ երեխաների ունենալ առողջ ու լիարժեք մանկություն»,- ասաց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Հիմնադրամի հիմնական ծրագրերն են առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բարձրորակ բուժման կազմակերպումը Հայաստանում ու արտերկրում, երեխաների շրջանում ծանր հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ աշխատանքները, գործընկեր հիվանդանոցների վերազինումը, ինչպես նաև բժիշկների միջազգային վերապատրաստումը։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում։

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

09/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.55
-0.2
Եվրո (EUR)
444.45
-0.84
Ռուբլի (RUR)
4.6944
+0.0061
Լարի (GEL)
141.12
-0.09
49690
+726
Արծաթ
602.73
+6.52