Մինչև տարեվերջ մայրաքաղաքի բոլոր գրադարանները ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով
Մինչև տարեվերջ մայրաքաղաքի բոլոր գրադարանները ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ըստ ներկայացված տվյալների՝ շարունակվում է նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցները, մշակույթի կենտրոնները ջեռուցման համակարգերով ապահովման գործընթացը:
Մշակութային օջախների ջեռուցման ծրագրում ընդգրկված են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:
Ներկա պահին ծրագրի շրջանակում թվով 28 մանկապարտեզներում ընթանում են նաև հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ: