Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր 
24/12/2025 11:30
Կիսվել

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել կրթական նախաձեռնությունների հասանելիությունը և հանրային ներգրավվածությունը նորագույն տեխնոլոգիական լուծումների միջոցով։

Հուշագիրը ստորագրվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանի և «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի կողմից։

Կողմերը կարևորում են կրթական ոլորտի զարգացման գործում հասարակության ակտիվ մասնակցությունը և վստահ են, որ ֆինանսական ու տեխնոլոգիական գործիքների կիրառումը կարող է էական դեր ունենալ կրթական ծրագրերի կայուն զարգացման և ազդեցության ընդլայնման գործում։

Համագործակցության շրջանակում կողմերը միավորում են իրենց ջանքերը՝ ստեղծելու արագ, հարմար և հասանելի թվային հնարավորություններ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ծրագրերին աջակցել ցանկացողների համար։ Մասնավորապես, հիմնադրամը ներկայացված է «Իզի Փեյ»-ի վճարային տերմինալներում և easywallet հավելվածում, ինչը հնարավորություն է տալիս հանրությանը պարզեցված ընթացակարգով կատարել նվիրատվություններ՝ աջակցելով կրթական առաքելությանը։

Նվիրատվություն կատարել հնարավոր է տերմինալների և հավելվածի «Բարեգործություն» բաժնում, ինչպես նաև easywallet-ի վճարման էջում գտնվող easydonation կոճակի միջոցով։

«Մենք վստահ ենք, որ կրթության ոլորտում կայուն փոփոխությունները հնարավոր են միայն տարբեր ոլորտների համագործակցության միջոցով։ «Իզի Փեյ»-ի հետ այս գործընկերությունը հնարավորություն է տալիս մեր կրթական ծրագրերը դարձնել ավելի հասանելի և բաց յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ կրթության զարգացման գործում», – նշել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը։ 

««Իզի Փեյ»-ում մենք վստահ ենք, որ երկրի կայուն զարգացման հիմքում որակյալ կրթությունն է։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հետ համագործակցությունը մեզ համար արժեքային համընկնում է․ մենք միավորում ենք մեր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի համայնքներում կրթական հնարավորությունների ընդլայնմանը և երիտասարդների ներուժի բացահայտմանը։ Այս հուշագիրը կարևոր քայլ է մեր սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում, և մենք ուրախ ենք արդեն 4-րդ տարին շարունակ աջակցել մի նախաձեռնության, որն ուղղված է երկարաժամկետ ու համակարգային փոփոխություններին կրթության ոլորտում», – ընդգծել է «Իզի Փեյ»-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը։ 

Հիմնադրամի և «Իզի Փեյ» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2021 թվականից։ Այս տարիների ընթացքում «Իզի Փեյ»-ի աջակցությամբ Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն են ստացել դասավանդել և իրականացնել կրթական ծրագրեր մի շարք համայնքներում՝ նպաստելով տեղական կրթական միջավայրի զարգացմանը։ Համագործակցության շրջանակում Ուսուցիչ-առաջնորդներ են տեղակայվել Կոտայքի մարզի Հատիս համայնքում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, իսկ ներկայումս ծրագիրը շարունակվում է Կոտայքի մարզի Զառ համայնքում։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կրթական հիմնադրամ է, որը նվիրված է համակարգային բարեփոխումներին: Իր բոլոր ծրագրերի միջոցով հիմնադրամն աշխատում է 60,000 աշակերտի հետ ամբողջ Հայաստանում՝ ազդելով հանրակրթական դպրոցների աշակերտների 20%-ի վրա: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք ոլորտների վրա՝ տաղանդների հոսքի ստեղծում հանրակրթական դպրոցներում,  շրջանավարտների ցանցի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար, համակարգային բարեփոխումներ: 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Իր 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և շատ ավելին։ Իր գործունեությանը համատեղ՝ ընկերությունը մեծ կարևորություն է տալիս ԿՍՊ ծրագրերի իրականացմանը և ներկայանում է հանրության և տարբեր ոլորտների համար օգտակար համագործակցություններով։ 

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52