Սոցիալական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50-0.50
EUR BUY - 444.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 66.02+0.33 WTI - 61.90+0.34
COMEX:  GOLD - 4790.00+3.33 SILVER - 81.70+5.26
COMEX:  PLATINUM - 2153.00+6.89
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 155.38+0.30 EUR/GBP - 1.1814-0.34
FOREX:  EUR/USD - 1.1814-0.34 GBP/USD - 1.3689-0.02
STOCKS RUS:  RTSI - 1132.34-2.18
STOCKS US: DOW JONES - 49407.66+1.05 NASDAQ - 23592.11+0.56
STOCKS US: S&P 500 - 6976.44+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 54720.66+3.92 TOPIX - 3645.84+3.10
STOCKS CHINA:  HANG SENG - 26834.77+0.22 SSEC - 4067.74+1.29
STOCKS EUR:  FTSE100 - 10341.56+1.15 CAC40 - 8181.17+0.67
STOCKS EUR:  DAX - 24797.52+1.05
03/02/2026  CBA:  USD - 378.44-0.59 GBP - 516.76-2.62
03/02/2026  CBA:  EURO - 446.07-3.76
03/02/2026  CBA:  GOLD - 57365-3344 SILVER - 997.4-260.1
Viva և Մատենադարան․ մշակութային ժառանգության թվային պաշտպանություն և E2E IoT-պատրաստի սցենարներ բիզնեսի համար
03/02/2026 19:36
Կիսվել

Viva և Մատենադարան․ մշակութային ժառանգության թվային պաշտպանություն և E2E IoT-պատրաստի սցենարներ բիզնեսի համար

Հին ձեռագրերի ինստիտուտի ֆոնդերի պահպանությունը կիրականացվի Viva-ի տրամադրած Viva IoT Hub-ի միջոցով 

Viva-ն վերահատատում է իր հանձնառությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ ներդնելով համապարփակ թվային լուծումներ Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Այսուհետ, շնորհիվ կլիմայի մշտադիտարկման՝ IoT նորագույն լուծումների վրա հիմնված համակարգի, Մատենադարանի ձեռագրերի պահպանման համար կապահովվի ավտոմատացված և թվայնացված մոնիթորինգ։ Տեսանյութ

Հնագույն ձեռագրերը պահանջում են ոչ միայն հոգատար վարվելակերպ, այլև վերահսկվող, չափելի և կայուն միջավայր: Մինչև վերջերս թանկարժեք ֆոնդերի ջերմաստիճանի վերահսկումն իրականացվում էր ավանդական մեթոդով՝ սնդիկային ջերմաչափերով, ինչը սահմանափակում էր դիտարկումների ճշգրտությունը և արձագանքի արագությունը: Viva IoT Hub հարթակը Մատենադարանի աշխատակիցներին կօգնի արագ հայտնաբերել և կանխել պոտենցիալ ռիսկերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձեռագրերի պահպանման համար։ Բացի դրանից՝ նոր համակարգը տալիս է հեռավար մոնիթորինգի ու տվյալների երկարաժամկետ վիճակագրության հնարավորություն, ինչի շնորհիվ մասնագետները կարող են աշխարհի ցանկացած կետից վերահսկել ու արդյունավետորեն իրականացնել ֆոնդերի պահպանման գործընթացը։ Սահմանված ցուցանիշներից ցանկացած շեղման դեպքում պատասխանատու անձն անմիջապես կստանա ծանուցում SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։

«Դարավոր մշակութային ժառանգության պահպանումն այսօր պահանջում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Viva IoT Hub-ը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով վերահսկել հին ձեռագրերի պահպանման պայմանները։ Սրանք պարզապես «թանգարանային տվիչներ» չեն, այլ ամբողջական լուծում, որը ներառում է սենսորների հավաքածու, կապի ալիքներ, հավաքագրման, վերլուծության, վիզուալիզացման և նախազգուշացման համակարգ, ինչպես նաև օգտագործողի համար հարմար ինտերֆեյսի վահանակ, որը ներկայացնում է տվյալները հարմար ձևաչափով։ Այն Viva-ի կորպորատիվ հաճախորդներին ցուցաբերած մոտեցման օրինակ է՝ միասնական B2B հարթակ և ամբողջական ներդրման ցիկլ։ Ամիսներ առաջ Viva-ն Մատենադարանի համար ձեռք էր բերել շատ կարևոր մի ձեռագիր, որը 100 տարի կորսված էր համարվում: Այսպիսով՝ Viva-ն մասնակցում է ինչպես «ձեռագրերի վերադարձին», այնպես էլ վերադարձված գանձերի անվտանգ պահպանմանը», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva IoT Hub-ը ոչ միայն թույլ կտա պահպանել Մատենադարանի ֆոնդերի օպտիմալ ջերմաստիճանը, այլև կվերահսկի խոնավության մակարդակը, ածխաթթու գազի (CO) պարունակությունը և մթնոլորտային ճնշումը, ինչը կարևոր նշանակություն ունի եզակի ձեռագրերի պահպանման համար։ Համակարգը հավաքում և գրանցում է տվյալներ իրական ժամանակում, վերլուծում դրանք, կազմում է հաշվետվություններ, ապահովում է հեռակա մոնիթորինգ և շեղումների դեպքում տեղեկացնում է պատասխանատուներին (SMS և էլեկտրոնային փոստ):

Նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես են Viva-ի ժամանակակից E2E լուծումները, որոնք հիմնված են բազմաֆունկցիոնալ B2B IoT Hub հարթակի վրա, օգնում ստեղծել արժեքավոր ակտիվների պահպանման վերահսկվող միջավայր և միաժամանակ ծառայում որպես վառ օրինակ տարբեր ոլորտների ընկերությունների համար։

Նախագիծը ներառում է նաև ձեռագրերի պահպանման պայմանների վերաբերյալ մասնագիտացված տվյալների բազայի ստեղծում, ինչը հնարավորություն կտա վերլուծել գործընթացները, բացահայտել միտումները և մշակել մշակութային ժառանգության պահպանման առավել արդյունավետ ռազմավարություն։

Viva IoT Hub-ը բիզնեսի համար նախատեսված մեկ հարթակ է, որը կարող է միավորել բազմաթիվ ոլորտներ՝ մշակույթ, կոմերցիոն նշանակութան գույք, գրասենյակներ, արտադրություն, լոգիստիկա, ՀոՌեԿա սերվիս, ֆինանսական սեկտոր, կոմունալ ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ, ինչպես նաև իրականացնել վերջնական սարքերի կառավարման սցենարներ՝ ավտոմատացված ռեժիմով, ինչը բարձրացնում է բիզնեսի արդյունավետությունը և նվազեցնում ծախսերը։

03/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.44
-0.59
Եվրո (EUR)
446.07
-3.76
Ռուբլի (RUR)
4.925
-0.0206
Լարի (GEL)
140.62
-0.13
57365
-3344
Արծաթ
997.4
-260.1