Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Վրաստանի բնակիչներին ավելի շատ անհանգստացնում են թոշակներն ու գործազրկությունը, քան պատերազմի վտանգը. ԵՄ հարցում
23/06/2026 08:48
Կիսվել

Վրաստանի բնակիչներին ավելի շատ անհանգստացնում են թոշակներն ու գործազրկությունը, քան պատերազմի վտանգը. ԵՄ հարցում

ԵՄ հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների մոտ ամենամեծ անհանգստությունը առաջացնում են սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության և ինստիտուցիոնալ զարգացման հետ կապված հարցերը հայտնվել են ցուցակի ստորին հատվածում։

Հարցվածների կարծիքով Վրաստանի 5 գլխավոր խնդիրներն են՝

  • գործազրկությունը՝ 69%,
  • աղքատությունը՝ 58%,
  • ցածր աշխատավարձերը / թոշակները՝ 57%,
  • առողջապահությունը՝ 42%,
  • կրթությունը՝ 42%:

Կոռուպցիայի խնդիրը սուր է համարում քաղաքացիների 36%-ը, իսկ բնակչության զանգվածային արտագաղթի հարցը մտահոգում է հարցվածների 34%-ին։

Վրաստանի համար ավանդաբար զգայուն համարվող տարածքային հակամարտությունների և անվտանգության ռիսկերի թեման (այդ թվում՝ պատերազմի վտանգը) զբաղեցրել է 8-րդ տեղը․ այն նշել է հարցման մասնակիցների 32%-ը։ Կյանքի բարձր արժեքն ու գնաճը կրիտիկական խնդիր են համարում քաղաքացիների 23%-ը։

Տնտեսական խնդիրների համեմատ զգալիորեն ավելի քիչ անհանգստություն են առաջացնում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված հարցերը։ Իսկ արտաքին ազդեցության թեման, որը հաճախ գերակշռում է երկրի քաղաքական էլիտաների օրակարգում, ընդհանրապես մտահոգում է միայն 8%-ին։

Ցանկում տեղ են գտել նաև՝

  • մարդու իրավունքների պաշտպանությունը՝ 22%,
  • օրենքի գերակայությունը՝ 21%,
  • մամուլի ազատությունը՝ 11%,
  • երկրում ժողովրդավարության մակարդակը՝ 11%
  • օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը՝ 8%:

Ցուցակի վերջում են բնապահպանական խնդիրները․ կլիմայական փոփոխություններն ու շրջակա միջավայրի հարցերը առաջնահերթ մարտահրավեր են համարում Վրաստանի բնակիչների միայն 5%-ը։

Այս հետազոտությունը ԵՄ տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի մի մասն է և նպատակ ունի գնահատել քաղաքացիների տրամադրությունների դինամիկան ու նրանց սպասումները միության հետ համագործակցությունից Վրաստանում և Արևելյան գործընկերության ևս հինգ երկրներում։ Հարցումներն անցկացվել են 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Անձնական հարցազրույցների միջոցով զրուցել են մոտ 1000 Վրաստանի քաղաքացու հետ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04