Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄՆ-ում 2025 թվականին մահացության մակարդակը հասել է պատմական նվազագույնի
02/07/2026 17:49
Կիսվել

ԱՄՆ-ում 2025 թվականին մահացության մակարդակը հասել է պատմական նվազագույնի

2025 թվականին ԱՄՆ-ում ընդհանուր մահացության մակարդակը նվազել է 4.6%-ով և կազմել ռեկորդային ցածր՝ 689.2 մահ 100 հազար բնակչի հաշվով։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների նախնական զեկույցին, որոնք գործում են Առողջապահության նախարարության կազմում։

Մահացության մակարդակը նվազել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, բոլոր տարիքային խմբերում և ռասայական ու էթնիկ խմբերի մեծ մասում։ Միևնույն ժամանակ, տղամարդկանց մահացությունը շարունակում է մնալ ավելի բարձր, քան կանանցը։

Բնակչության բոլոր խմբերի մեջ ամենաբարձր մահացության ցուցանիշը շարունակում է գրանցվել սևամորթ ամերիկացիների շրջանում։

Զեկույցի համահեղինակ Ֆարիդա Ահմադի խոսքով՝ ընդհանուր մահացության նվազման գլխավոր պատճառը թմրամիջոցների գերդոզավորումից մահացությունների հետագա կրճատումն է։ Նա որպես ևս մեկ կարևոր գործոն նշել է նաև COVID-19-ից մահերի թվի նվազումը։

Միաժամանակ, գրիպն ու թոքաբորբը մահվան հիմնական պատճառների ցանկում 11-րդ տեղից բարձրացել են 8-րդ տեղ՝ առաջին անգամ 2020 թվականից ի վեր կրկին հայտնվելով առաջին տասնյակում։

2025 թվականին գրիպի և թոքաբորբի հետևանքով գրանցվել է 56.5 հազար մահ, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 48.1 հազար։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12