Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱրմենՏել»-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփել են համագործակցության արդյունքները
19/12/2013 16:04
Կիսվել

«ԱրմենՏել»-ը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփել են համագործակցության արդյունքները

 «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփել են 2013 թվականի համագործակցության արդյունքները։

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը և Կարեն Շահգալդյանը ներկայացրել են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը։

Այս տարի Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներն անցկացրել են ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր երաժշտական դպրոցի սաների համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Եռյակն ակտիվ մասնակցություն է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնավորապես, Մեծն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

«Դասական երաժշտության գործերը դա մի ունիվերսալ լեզու է և որտեղ էլ որ դրանք հնչեն թարգմանության կարիք չունեն։ Այս հիանալի արվեստը միացնում է մարդկանց՝ դարձնելով մեր կյանքն առավել ներդաշնակ։ «ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական ծրագրերով նույնպես փորձում է դարձնել կյանքն ավելի լավ։ Արդեն երորրդ տարին է, ինչ շարունակվում է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը և մենք երջանիկ ենք, որ այդ ժամանակահատվածում հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ ստանում են կրթաթոշակներ և դասընթացներ  ճանաչված երաժիշտների կողմից։ Վստահ ենք, որ մեր ներդրումը տաղանդավոր երիտասարդների շրջանում իր ուրույն տեղը կգտնի՝ բացահայտելով հայ երաժշտական արվեստի նոր անուններ, որոնք կհարստացնեն միջազգային դասականների շտեմարանը նոր երաժշտական գլուխգործոցներով», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեզ համար շատ կարևոր և պատվավոր է համագործակցել այնպիսի մի լուրջ ընկերության հետ, ինչպիսին «ԱրմենՏել»-ն է, քանի որ այն լրացուցիչ խթան է հանդիսանում մեր հետագա գործունեության համար։ Հուսով ենք, որ «ԱրմենՏել» ընկերության օգնությամբ մենք կարող ենք որոշ չափով բարելավել դասական երաժշտության իրավիճակը կրթական ոլորտում»,- նշել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Գրիգորյանը:

Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999թ.-ին որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում,  Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին:

Խաչատրյանի անվան եռյակը սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ: Համույթը իրականացրել է բազմաթիվ պրեմրիրաներ, մի շարք ստեղծագործություններ ձոնվել են եռյակին: 2006թ.-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:  

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում:

«ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ.-ից ի վեր։  

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69