Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն
25/12/2013 19:05
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն

Արագածոտնի մարզի Կոշ համայնքում կսկսի գործել 40 երեխայի համար նախատեսված` ցերեկային խնամքի նորաստեղծ կենտրոն: Այդ նպատակով, նորագույն սարքավորումներով հագեցած գյուղի բժշկական միակ կենտրոնն իր մասնաշենքից հատկացրել է 900քմ. մակերեսով տարածք: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը լիարժեք կազմակերպելու համար իր պատրաստակամ աջակցությունն է դրսևորել ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն մոտ 8 մլն դրամ է հատկացրել 8 ննջասենյակ, ժամանցի, վերականգնողական թերապիայի սենյակներ, խաղասրահ և խոհանոց կահավորելու, ինչպես նաև վերականգնողական սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Ամենակարևոր դեղամիջոցը ուշադրությունն է: Գոյություն ունեցող խնդիրների առջև աչք փակելը չի վերացնում դրանք: Հոգեբանական այն մեծ աջակցությունը, որն այստեղ տրամադրվելու է դրա կարիքը զգացող երեխաներին և նրանց ծնողներին, կնպաստի, որպեսզի մասնագետներն ավելի մեծ արդյունքի հասնեն», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ցերեկային խնամքի նորաստեղծ այս կենտրոնը, որը տրամադրում է վերականգնողական ամբողջական թերապիայի ծառայություններ, միակն է Արագածոտնի մարզում: Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները կենտրոնում կարող են ստանալ ոչ միայն հոգեբանական, այլև համապատասխան բժշկական աջակցություն: Իսկ մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորությունը թույլ կտա կենտրոնի տրանսպորտային միջոցներով լուծել նաև 20 երեխա այստեղ տեղափոխելու և նրանց սպասարկելու հարցը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորման սկզբունքով աջակցել կենտրոն հաճախող 15 երեխայի սոցիալական կարիքները՝ ամսական կտրվածքով: Նույն սկզբունքով ևս 5 երեխայի խնամքի ծախսերը կհոգա Յիրիկյանների ընտանիքը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01