Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Մեկնարկել է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլը
21/01/2014 14:01
Կիսվել

Մեկնարկել է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

Ծրագրի երկրորդ փուլին, որը մեկնարկել է այսօր և կընթանա մինչև հունվարի 24-ը, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար փորձագետներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած 179  մասնակցից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին:

«Beeline Scholarship ծրագիրը լայն արձագանք գտավ հանրապետության ողջ տարածքում։ Այսօր, առավել քան երբևիցե, անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում և մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն շարունակելու ենք աջակցել կրթական ծրագրերի իրակակացմանը և խրախուսել հայ երիտասարդներին իրենց սեփական ուժերով հասնել հաջողության և կյանքը դարձնել ավելի լավ»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերության հետ այս ծրագրի շրջանակում և աջակցել այն ուսանողներին, ովքեր կքայլեն ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ և կներկայացնեն ստեղծարար և նորարար մտքեր», – ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է երկու հիմնական փուլով: Առաջին փուլին, մասնակցել է ավելի քան 550 ուսանող, որոնց մեջ գերակշռում են տնտեսագիտություն, բիզնես կառավարում և լեզվաբանության ոլորտում սովորող ուսանողները: Երկրորդ փուլ անցած բոլոր ուսանողները հանձնաժողովին կներկայացնեն իրենց ծրագիր առաջարկը տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով, որից հետո հանձնաժողովը կկայացնի իր որոշումը:

Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերի 25-ից և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում ԱրմենՏել  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը նաև կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում նրանցից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21