Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Եվրոպայում ավարտվել է թոշակառուների «ոսկե դարաշրջանը»
09/11/2026 15:59
Կիսվել

Եվրոպայում ավարտվել է թոշակառուների «ոսկե դարաշրջանը»

Եվրոպայում թափ է հավաքում կենսաթոշակային ծախսերի կրճատման միտումը։ Տարբեր երկրների իշխանությունները դիմում են ոչ ժողովրդականություն վայելող միջոցների՝ ռիսկի տակ դնելով տարեց ընտրողների ձայները։ Դրա պատճառներն են ժողովրդագրական ճգնաժամն ու բյուջետային պակասուրդները, որոնք ստիպում են վերանայել կենսաթոշակային վճարումների համակարգերը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Կենսաթոշակային բարեփոխումների կենտրոնում հայտնվել է Մեծ Բրիտանիան։ Վարչապետ Էնդի Բերնհեմը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ 2030 թվականից վերանայել պետական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորման սկզբունքը՝ բանաձևից հանելով աշխատավարձերի աճի ցուցանիշը։ Ներկայումս կենսաթոշակներն ավելանում են երեք ցուցանիշներից ամենաբարձրի չափով՝ գնաճի, աշխատավարձերի աճի կամ 2.5%-ի։ Եթե նորամուծությունն ընդունվի, առաջիկա երկու տասնամյակների ընթացքում թոշակառուները կարող են տարեկան կորցնել շուրջ 1.6 հազար ֆունտ ստեռլինգ։

Ռումինիան 2025 թվականից երկու տարով սառեցրել է պետական կենսաթոշակները։ Չնայած երկնիշ գնաճին՝ իշխանությունները ԵՄ-ի ճնշման ներքո դիմել են այդ քայլին, քանի որ միությունը պահանջում է կրճատել բյուջեի պակասուրդը։ Արդեն հաջորդ տարի կենսաթոշակները կարող են բարձրացվել ավելի քան 7%-ով։

Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է սահմանափակել ամսական 1260 եվրոյից ավելի կենսաթոշակ ստացողների վճարումների ինդեքսավորումը։ Ավելի վաղ զանգվածային բողոքի ցույցերը ստիպել էին իշխանություններին հետաձգել կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու որոշումը։ Դրա քննարկումը հետաձգվել է մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները։ Միևնույն ժամանակ, երկրի կենսաթոշակային ծախսերն արդեն գերազանցել են ՀՆԱ 14%-ը։

Չեխիան կրճատել է կենսաթոշակների լրացուցիչ ինդեքսավորման չափը, որը կապված էր աշխատավարձերի աճի հետ։ Այժմ այն կազմում է աշխատավարձերի աճի մեկ երրորդը՝ նախկին կեսի փոխարեն։ Սլովակիայում կենսաթոշակային տարիքը կապել են կյանքի տևողության հետ։ Մինչև 2030 թվականը այն պետք է հասնի 64-ի և շարունակի աճել։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետ Էնդրյու Ռեյլին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՏՀԶԿ անդամ 20 երկրներում դեռևս չեն ընդունվել կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքներ։ Միևնույն ժամանակ, կենսաթոշակի անցնելու միջին տարիքը գրեթե չի փոխվել 1970-ականներից ի վեր, թեև կյանքի տևողությունն աճել է։

Փորձագետների կարծիքով՝ բնակչության հետագա ծերացումն անխուսափելիորեն կպահանջի կենսաթոշակային համակարգերի նոր բարեփոխումներ։ Պետությունների համար գնալով ավելի դժվար է դառնում նախկին մակարդակով կենսաթոշակային վճարումների ֆինանսավորումը։

Սեպտեմբերին The Telegraph-ը հրապարակել էր «Թոշակառուների հաշվին միջոցներ խնայելը կխաթարի տնտեսական աճը. ահա ապացույցը» վերնագրով հոդված։ Դրանում նշվում էր, որ Մեծ Բրիտանիայում առաջարկվել է բարձրացնել թոշակառուների հարկերը, սակայն տնտեսագետները նախազգուշացնում են նման նախաձեռնության՝ տնտեսության համար հնարավոր բացասական հետևանքների մասին։ Փորձագետների կարծիքով՝ ավագ սերունդն այժմ օժտված է չափազանց մեծ գնողունակությամբ, իսկ նրա սպառողական ծախսերն ավելի ու ավելի հաճախ են նպաստում տնտեսության գործունեության պահպանմանը։

Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները որոշել են երկու տարին մեկ վերլուծել ավագ սերնդի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը։ Համապատասխան զեկույցները նախատեսվում է հրապարակել 2026, 2028 և 2030 թվականներին։ Դրանց պատրաստման համար կիրականացվի համապարփակ վերլուծություն, որի արդյունքներով կմշակվեն առաջարկություններ՝ «ավագ սերնդի սոցիալ-տնտեսական վիճակի հետագա կայուն բարելավման» ուղղությամբ։

Առաջիկա 15 տարիների ընթացքում Ռուսաստանում ավագ սերնդի քաղաքացիների թիվը կավելանա շուրջ 9 միլիոնով։ Այս մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայտարարել էր փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52