Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Դ!ԵՄ ԵՄ-ը շարունակում է պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ. ինչպես դիմել նախագահին
16/04/2014 18:40
Կիսվել

Դ!ԵՄ ԵՄ-ը շարունակում է պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ. ինչպես դիմել նախագահին

Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը շարունակում է պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նախաձեռնության կողմից հրապարակվել է դիմում-բողոի ձև, որը կարելի է ուղարկել հանրապետության նախագահին:

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան 0077, Մ. Բաղրամյան 26

(Անուն Ազգանուն Հայրանուն)

Անձնագիր՝  (սերիա/համար)

Տրված            կողմից               թ.
                           
(գրանցման հասցե)

Պարոն Նախագահ,

Ինչպես գիտեք, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2014թ.-ի ապրիլի 2-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այնուամենայնիվ, այսօր գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները՝ սահմանափակելով վերջինիս սեփականության իրավունքը՝մի բան, որ թույլ չի տալիս սահմանադրական դատարանի որոշումը:

Համաձայն ՀՀ սահմանադրութանհոդված 49 հոդվածի՝ երկրի նախագահը, լինելով պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը, ըստ այդմ էլ՝ նաև սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարմանը: Դուք, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը, երդվել եք, որ անվերապահորեն կատարելու եք Սահմանադրության պահանջները՝ հարգելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովելու Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Սակայն ինչպես ականատես ենք լինում, և Դուք էլ ձեր խոսքում շեշտեցիք, ժողովրդի 80%-ը դեմ է մի օրենքի, որն արդեն ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական: ՀՀ կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ ժողովրդից գանձելու է այդ գումարները, ինչն անընդունելի է մեր կողմից և դադապարտում ենք նման քայլը:

Ելնելով վերոգրյալից՝ ես, որպես ՀՀ քաղաքացի, դիմում եմ Ձեզ՝ երկրի նախագահին, պահանջելով մնալ հավատարիմ Սահմանադրության ու Ավետարանի վրա տված Ձեր երդմանը, կատարելով Սահմանադրությամբ սահմանված Ձեր պարտականությունները՝ ապահովել Սահմանադրության ու սահմադրական դատարանի որոշման պահանջների անհապաղ կատարումը գործադիր իշխանության կողմից:
Խնդրում եմ գրավոր պատասխանել դիմումիս՝ ծանուցելով սույն պահանջի կատարման հետ կապված քայլերի ու հնարավոր ժամանակացույցի մասին:
Հարգանքով,

(Անուն ազգանուն/ ստորագրությունը)

«    »  ապրիլի 2014թ.

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58