Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ  տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
31/05/2014 16:13
Կիսվել

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից:

Հունիսի 1-ի տոնախմբությունը կմեկնարկի ժամը 12:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու ստեղծագործական խմբակներին և ժամանցային ծրագրերին, իսկ հեքիաթների սիրված հերոսներն անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է տոնել ավանդույթ դարձած իր ամենամյա միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը հարստացնելով արվեստի խմբակներով՝ ցանկանում ենք մեր մանուկներին մատուցել ստեղծարար, հետաքրքիր և ուրախ միջավայր: Այս տարի ևս ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերությունը հետ, որը սիրով միացավ Կենտրոնի նախաձեռնությանը՝ դառնալով նախագծի գլխավոր գործընկերը»,- ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլորին մասնակցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տոնական տրամադրություն իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն ավելի լավը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Համերգային հատվածը կմեկնարկի ժամը 13:30-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Համերգային ծրագիրը կշարունակվի ՄԻԿԱԴՈ խմբի հրաշալի ելույթով, որը կմեկնարկի 15:00-ին:

Միջոցառման գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, ինֆորմացիոն հովանավորն է «Շողակաթ» հեռուստաընկերությունը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91