Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Մեդիամաքս-ը մեկնարկում են «Մեծ չեմպիոններ» նախագիծը
05/06/2014 15:01
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Մեդիամաքս-ը մեկնարկում են «Մեծ չեմպիոններ» նախագիծը

Հայաստանում է օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսը

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Մեդիամաքս մեդիա-ընկերությունն պաշտոնապես տեղեկացրել են «Մեծ չեմպիոններ» նախագծի մասին, որը մեկնարկել է լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսի այցով:

Մեդիամաքսի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին այսօր մասնակցել են Շարունաս Մարչյուլյոնիսը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադևոսյանը:

Շարունաս Մարչյուլյոնիսը Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն է (1988թ, ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում), Բարսելոնայի (1992թ.) եւ Ատլանտայի (1996թ.) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ Լիտվայի հավաքականի կազմում: 

Շարունաս Մարչյուլյոնիսը խորհրդային առաջին լեգեոներներից մեկն էր ամերիկյան Ազգային բասկետբոլային լիգայում (NBA): 1989թ. նա պայմանագիր կնքեց Golden State Warriors ակումբի հետ, որում հանդես էր գալիս մինչև 1994թ: 1994-1997թթ. Մարչյուլյոնիսը հանդես է եկել Seattle SuperSonics, Sacramento Kings և Denver Nuggets ակումբներում:

«Այս տարի Մեդիամաքսը տոնում է իր 15-ամյակը, և այդ առիթով որոշեցինք գործարկել «Մեծ չեմպիոններ» նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար Հայաստան ենք հրավիրելու հայտնի մարզիկների, ովքեր վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնեց դառնալ «Մեծ չեմպիոններ» նախագծի գլխավոր գործընկերը, և երբ Լիտվայի դեսպանն առաջարկեց Շարունաս Մարչյուլյոնիսին Հայաստան հրավիրել, հասկացանք, որ դա նախագծի գերազանց մեկնարկ կլինի»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:  

«Ի թիվս հասարակական կյանքի այլ ոլորտների, սպորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: «Մեծ չեմպիոններ» նախագիծը մեզ հետաքրքրեց այն պատճառով, որ կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ հայ մանուկ և պատանի մարզիկների համար, որոնք ցանկանում են նվաճել սպորտային բարձունքները: Վստահ ենք, որ շփումը  համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների հետ մեծ դեր կունենա երեխաներից շատերի կյանքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հունիսի 4-ին Շարունաս Մարչյուլյոնիսը «Գրանդ սպորտ» համալիրում վարպետության դաս է տվել ավելի քան 100 տղաների և աղջիկների համար՝ խորհրդանշական պարգևներ շնորհելով լավագույններին: Նույն օրը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հարցեր է ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:

Այցի շրջանակներում Շարունաս Մարչյուլյոնիսը հանդիպել է ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի և Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Նախատեսվում է նաև Շարունաս Մարչյուլյոնիսի այցը UWC Dilijan միջազգային դպրոց:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2