Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վիվասել-ՄՏՍ. աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի ապագա մասնագետներին
11/09/2014 20:21
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի ապագա մասնագետներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Սինոփսիս Արմենիան շարունակում են համագործակցել` Հայաստանի ՏՀՏ ոլորտը ժամանակակից պահանջներին բավարարող բարձրորակ մասնագետներով ապահովելու համար

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ավելի քան 34 մլն. դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու համար

Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Սինոփսիս Արմենիա ընկերության և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) համագործակցության շրջանակներում ԵԿՏԱ-ում բացվել է ժամանակակից ուսումնական լաբորատորիա:

Երեք տարի առաջ կողմերն առաջին գործնական քայլերն են կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների իրականացման ուղղությամբ: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ուսումնական չորս լաբորատորիա, որոնց համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է շուրջ 108 մլն. դրամ: Սինոփսիս Արմենիան ԵԿՏԱ-ին անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման՝ Սինոփսիսի համապարփակ, իրենց ոլորտում առաջատար եւ լիովին լիցենզավորված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) համալսարանական ծրագրային փաթեթներ:

Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը նաեւ տրամադրում է Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի մաս կազմող Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից մշակված ուսումնական պլան եւ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր, այդ թվում՝ 90 նանոմետր և 32/28 նանոմետր տեխնոլոգիաներով ուսումնական նախագծման համար նախատեսված փաթեթներ (EDKs) և փոխգործակցող գործընթացների նախագծման համար փաթեթներ (iPDKs), որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ուսումնական միջավայրում իրականացնել ինտեգրալ սխեմաների (ԻՍ) գերժամանակակից նախագծում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապագային նայում է երիտասարդ սերնդի աչքերով: Մենք տեսնում ենք, թե ինչ են ակնկալում մեր երիտասարդները և օգնում ենք նրանց հասնելու իրենց նպատակին: Կրթությունը արգասաբեր կայուն աճի հիմնական, իրական միջոց է և մենք հետևողականորեն և շարունակաբար աջակցել ենք կրթության տարբեր ուղղություններին և համապատասխան ծրագրերին: Եվ մենք կշարունակենք անել դա: Որքան ավելի առողջ լինի մեր կրթությունը, այնքան ավելի հուսալի կլինի մեր ապագան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԲՈՒՀ-արտադրության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատաշուկան ապահովել արտադրությանը պատրաստ շրջանավարտներով ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ և անհրաժեշտ ունակություններ ունեն: Համաձայն Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելի՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, բարձր առաջադիմությամբ առավելագույնը 20 ուսանողներ մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրում: Ընտրությունը կատարվում է Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ առաջնակարգ դասախոսների կողմից: Այս տարի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային  սխեմաներ և համակարգեր»  ամբիոնի բակալավրական կրթական ծրագիրը տվել է իր երկրորդ շրջանավարտներին: Բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Այս ծրագիրը տեղեկատվական և հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտում գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության հաջողված օրինակ է», – ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումը ՏՀՏ ոլորտի զարգացման գերկարևոր նախապայմաններից մեկն է»:

«Սինոփսիսի և ԵԿՏԱ-ի համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում է», – ասել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը: «Համատեղ ծրագիրն արդիական պահելու համար իրականացվում է մեծածավալ մեթոդական աշխատանք: Մենք անընդհատ թարմացնում ենք ուսումնական նյութերն ու ենթակառուցվածքները՝ արդյունաբերության ներկա կարիքներին եւ պահանջներին բավարարելու նպատակով»:

«Բուհի և կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծված այս յուրօրինակ նախաձեռնությունը աննախադեպ հնարավորություն է տալիս ԵԿՏԱ-ի ուսանողներին զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, ուսումնառության տարիներին ստանալ գործնական հմտություններ, աշխատաշուկայում դառնալ մրցունակ` կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի անընդհատ փոփոխվող ոլորտում», – ասել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Արման Ավագյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69