
Կոնվերս Բանկ. աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
Մոնսերատ Կաբալյեն Արցախում` «Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման».
Կոնվերս Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին բանկի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի, քսաներորդ դարի լավագույն սոպրանո Մոնսերատ Կաբալյեի բացօթյա համերգը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգչուհին առաջին անգամը չէ, որ Արցախում է: Կաբալյեն բազմիցս իր առաջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և պետությանը: