Սոցիալական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցությունը շարունակվում է
24/10/2014 11:22
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցությունը շարունակվում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության  շնորհիվ, սահմանամերձ Երվանդաշատ գյուղի 8 ընտանիքի համար ընթացիկ տարին դարձել է հիշարժան. լուծվել է նրանց համար գերխնդիր դարձած  տան հարցը:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը հերթական այցելությամբ Արմավիրի մարզի Երվանդաշատ և Մարգարա գյուղերի ևս 5 ընտանիքի հետ կիսել են նրանց երջանկությունը:

Արմավիրի մարզի Երվանդաշատ և Մարգարա գյուղում այս տարի 9 ընտանիք ձմեռը դիմավորելու է առանց մտահոգությունների, հաստատակամ ու անհոգ: 

«Արդեն մեկ ամիս կլինի, ինչ մեր համագյուղացիներից մի քանիսն ավարտել են իրենց տան շինարարությունը: Մենք ակնածանքով էինք նայում այդ գործընթացին ու ինչ-որ տեղ նաև հուսահատվում` մտածելով, թե կգա՞ արդյոք այն պահը, որ մենք էլ ավարտենք մեր տան վերանորոգումը և վերջապես զգանք ապահով ու բարեկեցիկ ապրելու բերկրանքը: Այսօր այդ հուսահատությունից ոչինչ չի մնացել»,-ասել է Ծովինար Գրիգորյանը, ում ընտանիքը, ավելի քան որևէ մեկը, գիտե, թե ինչ է նշանակում ապրել առանց տանիքի և կենցաղային հարմարությունների:

«Մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմերն ու օտարերկրյա կամավորները մեր տանն էին. օգնում էին կառուցել մեր տունը: Մեկ օրում այդ մարդիկ այնքան գործ արեցին, որ մենք, թերևս, այս ընթացքում չէինք հասցնի և մինչև օրս շինարարության մեջ կլինեինք: Այսօր իմ ընտանիքն ապահով տանիքի տակ է: Չկան այնպիսի բառեր, որ կարողանան արտահայտել իմ զգացողությունն ու երախտագիտությունը »,- ասել է Հակոբ Մուրադյանը:

«Հայրենիքը սուրբ հասկացություն է, ամենավեհը գաղափարներից: Հայրենիքը մեր ինքնության  հիմնաքարն է: Միևնույն ժամանակ՝ այն նույնքան շոշափելի է, որքան մեզ շրջապատող իրերը: Հայրենիքը գյուղացու կողմից մշակվող բերրի հողն է, դրանից ստացվող բարիքը, բնության հետ ներդաշնակ ապրող գյուղացին, մայր հողին կպած ուժեղ ընտանիքները, որ սերնդեսերունդ փոխանցում են հողը մշակելու արվեստը՝ իրենց ծննդավայրի հանդեպ սիրո հետ շաղախված: Հայրենիքը օդն է, որ շնչում ենք, հովվի աչքերն են՝ պարզ, ինչպես այն աղբյուրի ջուրը, որից նա իր ծարավն է հագեցնում: Հայրենիքը հավաքական այն հավատամքն է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ այսօրվա հայը, պետք է մնա այստեղ և իր նախնիների սրբազան հողը փոխանցի իր երեխաներին: Մեր Հայրենիքը պահպանելու համար պետք է աշխատենք, աշխատենք ջանասիրաբար, զօր ու գիշեր, առանց ջանք խնայելու: Պետք է կառուցենք՝ գիտակցելով, որ ամեն կառուցած տան հետ մենք նորոգում ենք մեր հավատը: Ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում այս տարի  վերանորոգվել է 6, ավարտին հասցվել 2 կիսակառույց տան շինարարություն  և գնվել է մեկ տուն: 

«Նվազագույնը, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել այս մարդկանց համար այն է, որ ստեղծենք կենցաղային տարրական պայմաններ, ամուր տանիք ու կայուն պատեր: Հայ մարդու համար տունն ավելին է, քան կացարանը, ու մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի ևս մի քանի հայ ընտանիք ձերբազատվի  անմխիթար պայմաններում ապրելու հոգսից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ամբողջ ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69