ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երևանի կենդանաբանական այգում անցկացվեց նկարչական օր
Երևանի կենդանաբանական այգում անցկացվեց նկարչական օրը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումն ամենամյա Համահայկական նկարչական մրցույթի մասն է: Այս մրցույթին իրենց նկարչական աշխատանքները կարող են ներկայացնել Հայաստանից և արտերկրից մեր բոլոր հայրենակից երեխաները: Հաղթողները կպարգևատրվեն տարբեր մրցանակներով:
Բնությանը նվիրված հարյուրավոր նկարների շրջապատում անցկացվեցին խաղեր, մրցույթներ, հեծանիվի խաղարկություն՝ Երևանի կենդանաբանական այգու կողմից: Նկարչական օրվա լավագույն նկարները կընտրվեն` Երևանի տարբեր վայրերում ցուցահանդես անցկացնելու համար:
Համահայկական նկարչական 7-րդ մրցույթին կարելի է մասնակցել՝ մինչև նոյեմբերի 30-ը աշխատանքները տեղադրելով http://paintingday.sunchild.org կայքում: