Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՎիվաՍել-ՄՏՍ. Դիզելային գեներատոր՝ ՀՀ ԱԻՆ-ի սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով
29/10/2014 19:02
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Դիզելային գեներատոր՝ ՀՀ ԱԻՆ-ի սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երկրի` առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), արտակարգ իրավիճակներում տեղեկատվության և տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաև պետական կարևորագույն ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրվել է դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր՝ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) անխափան էլեկտրասնուցման նպատակով: Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման նպատակով: ՍՊԿ-ի ստեղծումն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության ապահովմանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղակայված ՍՊԿ-ն ստեղծվել է խաղաղ ժամանակաշրջանում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմական ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվու-թյան հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով:

Որակի, արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ լարում ապահովող, գեներատորը կարող է արտադրել ժամում 360 կՎտ հզորության էլեկտրաէներգիա:

«Թե՛ պետական, թե՛ կոմերցիոն ենթակառուցվածքների համար առաջնային կարևորության հարց է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և դրանց հակազդման ու կառավարման համակարգերի լիարժեք պատրաստվածությունը: Դա նաև ենթադրում է անհարժեշտ սարքավորումների առկայություն: Այդ սարքավորումները կարևոր նշանակություն կարող են ունենալ հատկապես մեր երկրի համար՝ հաշվի առնելով առկա վտանգները: Այդ է պատճառը, որ բարձրակարգ սարքավորումներ կիրառող ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդպիսի մեկ սարքավորում էլ տրամադրել է ԱԻՆ-ին՝ ճգնաժամային իրավիճակներում ենթակառուցվածքների աշխատանքի անխափան ապահովման նպատակով: Մենք ջանք չենք խնայում ճգնաժամային իրավիճակների կառավարման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում պետությանն օժանդակելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83