Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Hour of Code» միջազգային միջոցառումը
16/12/2014 12:25
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Hour of Code» միջազգային միջոցառումը

«Այբ» ավագ դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին դպրոցում կայացել է «Hour of Code» միջազգային միջոցառումը: Հայաստանում միջոցառումն անցկացվել է առաջին անգամ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Microsoft ընկերության աջակցությամբ: 

«Hour of Code» միջազգային միջոցառումը համախմբում է ավելի քան հարյուր միլիոն մասնակցի՝ 180 երկրից: Շուրջ 45 հազար դպրոց մասնակցություն է ունենում այս համընդհանուր միջոցառմանը: Այն մեկ հարկի տակ է հավաքում տեխնոլոգիայի, խաղերի և ծրագրավորման սիրահարներին: Միջոցառումը հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորման տարբեր լեզուների և մոտեցումների հիմունքները: Ծրագրավորման լեզուների իմացությունը պարտադիր պայման չէ «Hour of Code» միջոցառմանը մասնակցելու համար:

Միջազգային միջոցառման կազմակերպման գաղափարը բխում է այն համոզմունքից, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Դա օգնում է զարգացնել տրամաբանությունը, նորարարությունը  և խնդիրների լուծման հմտությունները: Սկսելով իրենց համակարգչային ուսուցումը վաղ տարիքում՝ աշակերտները կառուցում են ճանապարհ դեպի ապագա մասնագիտական հաջողություն՝ իրենց նախընտրած ոլորտում: Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջը անգլերեն հաղորդակցվելու կարողությունն է և նոթբուքի կամ պլանշետային համակարգչի առկայությունը: Տարրական դպրոցի աշակերտները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ:

«Hour of Code» միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց քարոզարշավի գլխավոր նպատակն է, որ տասնյակ միլիոնավոր աշակերտներ մասնակցեն միջոցառմանը դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում՝ համակարգչագիտության ուսուցման շաբաթվա ընթացքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում «Hour of Code» անդրանիկ միջոցառման իրականացմանը՝ ելնելով այն համոզմունքից, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու հարցում ընկերության պատրաստակամությունն ունի կարևոր նպատակ՝ խթանել նորը բացահայտելու և ստեղծելու ցանկությունը ծրագրավորմամբ հետաքրքրվող աշակերտների շրջանում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69