Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պետական բժշկական համալսարանում բացված ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը
23/12/2014 14:10
Կիսվել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պետական բժշկական համալսարանում բացված ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը: Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորաբաց այդ կենտրոնում, ծանոթացել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:

Կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու գործունեության ուղղությունները: Նա նշել է, որ նորաբաց սիմուլյացիոն կենտրոնի միջոցով Երևանի պետական բժշկական համալսարանի կրթական համակարգում ներդրվում է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում: Նորարարական ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված է բժշկական կրթության որակի և արդյունավետության էական բարելավմանը:

Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:

ԵՊԲՀ-ի կողմից վերանայվել են կրթական ծրագրերը, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015 թվականի փետրվարից: Պատասխանատուների հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում, ծրագրի ավարտից հետո կստեղծվի նաև առանձին դասընթաց՝ հեռավար ուսուցման ձևով, որը համալսարանի վեբկայքի միջոցով հասանելի կլինի այլ շահառուների ևս: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64