Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline-ը և Էդուարդ Միրզոյանի անվան քառյակն աջակցում են դասական երաժշտության երիտասարդ կատարողներին
30/03/2015 07:14
Կիսվել

Beeline-ը և Էդուարդ Միրզոյանի անվան քառյակն աջակցում են դասական երաժշտության երիտասարդ կատարողներին

Beeline-ի աջակցությամբ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը Ռուս մշակույթի թանգարանում բարեգործական համերգ անցկացրեց թիվ 13 գիշերօթիկ դպրոցի սաների համար: Համերգի ավարտից հետո վաստակավոր երաժիշտ Մարիա Ֆեդոտովայի մասնակցությամբ դպրոցին փոխանցվեց 25 փողային գործիք:

«Beeline-ի և Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի գործունեությունն ուղղված է երիտասարդ սերնդի աջակցությանը և նրանց կրթական ու մշակութային զարգացմանը: Beeline–ն իր բազմաթիվ սոցիալական ծրագրերի շնորհիվ ձգտում է դարձնել կյանքն ավելի լավը: Մենք ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ ևս մեկ դպրոց բարեգործական օգնություն ստացավ և համալրվեց երաժշտական գործիքներով», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր գործունեությանն աջակցելու, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում համերգային շրջագայություններին երկարաժամկետ օժանդակման համար: Ընկերության հովանավորման շնորհիվ մենք շարունակում ենք բարեգործական համերգներն անապահով ընտանիքների և Հայաստանի մանկատների երեխաների համար», – նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները։

2015 թ.-ի ապրիլին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը մաեստրո Ջորջ Փահլևանյանի (ԱՄՆ) մասնակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել  ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2