Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 85.60-3.17 WTI - 81.11-1.74
COMEX:  GOLD - 2294.50-1.96 SILVER - 26.67-2.06
COMEX:  PLATINUM - 944.90-1.41
LME:  ALUMINIUM - 2591.50+0.06 COPPER - 9991.00-1.43
LME:  NICKEL - 19238.00+0.47 TIN - 31216.00-4.15
LME:  LEAD - 2217.00-0.61 ZINC - 2926.00-0.59
FOREX:  USD/JPY - 157.85+0.65 EUR/GBP - 1.0654-0.44
FOREX:  EUR/USD - 1.0654-0.44 GBP/USD - 1.2469-0.57
STOCKS RUS:  RTSI - 1177.42-0.79
STOCKS US: DOW JONES - 37815.92-1.49 NASDAQ - 15657.82-2.04
STOCKS US: S&P 500 - 5035.69-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8144.13-0.04 CAC40 - 7984.93-0.99
STOCKS EUR:  DAX - 17932.17-1.03
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան հրավիրում են  ԶԼՄ-ների  ներկայացուցիչներին մասնակցելու առաջին շախմատային մրցաշարին
25/06/2015 12:31
Կիսվել

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան հրավիրում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցելու առաջին շախմատային մրցաշարին

Հուլիսի 4-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը մեկնարկելու է առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ: Մրցաշարը կիրականացվի Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն է հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մրցաշարը կանցկացվի մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները կսպասարկեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները: Մրցանակակիրները մրցանակներով կպագեւատրվեն հովանավորի կողմից, մրցանակների կարժանանան նաեւ 5 անվանակարգով աչքի ընկած մասնակիցները:

Այս մրցաշարին հավատարմագրվելու համար ուղարկեք ձեր հայտը tigranhov@list.ru էլեկտրոնային հասցեով: ԶԼՄ-ների ղեկավարների կողմից կնքված եւ ստորագրված հայտում պետք է նշված լինի մասնակցի անունը, ԶԼՄ-ում զբաղեցրած պաշտոնը: Հայտերը ընդունվում են մինչեւ հուլիսի 2-ը ժամը 18.00–ն:

Մրցաշարին կարող են մասնակցեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 550619 կամ 077 181878 հեռախոսահամարներով մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար, ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89