Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվասել-ՄՏՍ. Կենդանաբանական այգու տարածքում ստեղծվել է օպտիկամանրաթելային ցանց և ընդարձակվել է Wi-Fi հասանելիության ծածկույթը
11/09/2015 21:52
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Կենդանաբանական այգու տարածքում ստեղծվել է օպտիկամանրաթելային ցանց և ընդարձակվել է Wi-Fi հասանելիության ծածկույթը

Պաշտոնապես ազդարարվել է Երևանի կենդանաբանական այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման և օպտիկամանրաթելային  ցանցի գործարկման մասին:

Միջոցառմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Կազմակերպիչները կարևորում են նախաձեռնության տեղեկատվական և կրթական բաղադրիչները: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող անվճար Wi-Fi կապի միջոցով այցելուները, տպագիր ցուցանակներից բացի, հնարավորություն կունենան օգտվելու նաև այգու էլեկտրոնային  ինտերակտիվ քարտեզներից և ուղեցույցներից:

Կենդանաբանական այգու ողջ տարածքում գործող Wi-Fi գոտում այցելուները կկարողանան անխոչընդոտ այցելել այգու պաշտոնական կայք, ծանոթանալու լրահոսին և դիտելու այգու և նրա բնակիչների մասին պարբերաբար թարմացվող տեսանյութերը:

Օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը նաև հնարավորություն կտա գործարկել կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա տեղադրված QR կոդերը (մատրիցային կամ եռաչափ շտրիխկոդ): Համապատասխան ծրագիր ունեցող այցելուները կարող են վայրկյանների ընթացքում ստանալ տվյալ կենդանատեսակի մասին բազմաֆորմատ ինֆորմացիա: Առանձին աուդիո փաթեթներ կմշակվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավոր է դարձել Ռալֆ Յիրիկյանի անձնական՝ 3.8 միլիոն դրամի ներդրման շնորհիվ՝ հիմք ընդունելով այն հիմնարար արժեքներից մեկը, որն ընկերությունը գործունեության առաջին իսկ օրվանից խրախուսում է իր աշխատակիցների և հասարակության շրջանում, այն է՝ հանրային բարիք ստեղծելու գործում կամավոր հիմունքներով մասնակցելը: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) նույնպես մասնակցել է նախագծին՝ հատկացնելով ևս 3.8 միլիոն դրամ: Օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը կնպաստի նաև կենդանիների խնամքի մակարդակի բարձրացմանը: Ցանցի առկայությունը հնարավորություն է ընձեռում այգու ողջ տարածքում տեղադրել օնլայն տեսախցիկներ՝ ապահովելով կենդանիների նկատմամբ անընդհատ վերահսկողություն, իսկ առկա տեսագրական նյութերը կարող են օգտագործվել ինչպես գիտամեթոդական, այնպես էլ կրթական նպատակներով:

«Վերջին շրջանում կատարված բարեփոխումներից հետո Երևանի կենդանաբանական այգին իրապես դարձել է էկոկրթական, դաստիարակչական կարևոր կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հոգ տանել բնության, կենդանիների մասին, համալրում են իրենց գիտելիքներն այս բնագավառում, մասնակցում են հետաքրքրասիրություն և առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումների, դիտում են ուսուցողական ֆիլմեր: Բնական է, որ այդ ամենը պատշաճ կերպով կազմակերպելու, առավել գունեղ դարձնելու և շրջայցերը տեխնիկական միջոցներով առավել հյարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն: Որպես մասնավոր անձ ես ուրախ եմ աջակցելու կենդանաբանական այգու նախաձեռնություններին: Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավորություն է ընձեռում այգու տարածքով մեկ գործարկել տեսախցիկներ, ինչպես նաև էականորեն ընդլայնել անվճար Wi-Fi կապի հասանելիությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2