Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Beeline-ի աջակցությամբ կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
16/09/2015 15:18
Կիսվել

Beeline-ի աջակցությամբ կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Beeline-ի և Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմադրությունը Հայաստանը և հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի և կենդանի երաժշտության միջոցով:

«Beeline-ը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Մենք հատկապես կարևորում ենք այնպիսի մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք հաջողություն ունեն թե´ Հայաստանում, և թե´ այլ երկրներում, քանի որ մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս հասանելի ձևով ներկայացնել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նման մշակութային միջոցառումները նպաստում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը ողջ աշխարհում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:    
«Ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է մեզ խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է պայքարի և դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով  ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի  գրավականը:

«Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրիանակն է, հավատացած եմ, որ այս ներկայացումը մեծ հաջողությունն է ունենալու համաշխարհային տարբեր բեմերում և մեր ձայնը հասանելի է դարձնելու հազարավոր մարդկանց» , –  նշեց նախագծի  հեղինակ և  բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն։

«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցում են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Նշենք, որ «Արմենիադա» բեմադրության ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժ. 19:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88