
«Ամեն բան լավ է լինելու». Հոլովակը մեծ տարածում է ստացել համացանցում
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը ներկայացրել է նոր սոցիալական հոլովակ, որը ստիպում է մտածել:
Հոլովակը պարունակում է հայրենիքը չլքելու, սեփական երկրում մնալու և պայքարելու կոչ: «Ամեն բան լավ է լինելու» կարգախոսով հոլովակը մի քանի օրում համացանցում մեծ տարածում է ստացել՝ դրական արձագանքներով ու մեկնաբանություններով:
Հոլովակի հերոսը Հայաստանը լքելու մտադրությամբ նստում է տաքսի, սակայն ճանապարհին ընկնում է հիշողությունների գիրկը և որոշում մնալ իր հայրենիքում՝ գիտակցելով, որ ամեն ինչ մեզնից է կախված: